ՔՊ դրամահավաքին հյուրերից շատերը որոշակի ակնկալիքով են մասնակցել. Ներքին հրահանգ է եղել. «Իրատես»

ՔՊ դրամահավաքին հյուրերից շատերը որոշակի ակնկալիքով են մասնակցել. Ներքին հրահանգ է եղել. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաք-երեկոյին, որի ժամանակ առանց բանկային փոխանցումների ավելի քան 205 մլն դրամ է հավաքագրվել, հիմնականում իշխող կուսակցության ներկայացուցիչներն ու նրանց շրջապատի մարդիկ են եղել: «Իրատեսի» տեղեկություններով՝ պատգամավորներին հրահանգված է եղել որոշակի թվով մարդկանց ներկայություն ապահովել, այնպիսի մարդկանց, որ ձեռքները թափ տալով չեն ներկայանա, այլ որոշակի գումար կփոխանցեն:

 

 

«Ով ում կարողացել հրավիրել է՝ ընկերներ, ընտանիքի անդամներ, ծանոթներ եւ այլն: Ներքին հրահանգ է եղել նաեւ, որ օլիգարխները, որ նոր իշխանության ձեռամբ «խոշոր գործարար» անվանումն են ստացել, չգան, չերեւան դրամահավաքին, լրագրողների աչքից հեռու մնան: Բացի ՔՊ-ականներից, պատգամավորների ու կառավարության ներկայացուցիչներից ու նրանց մտերիմ անձանցից ներկա են եղել փոքր ու միջին բիզնես սկսած կամ սկսել ցանկացող անձինք: Ամեն մեկն «իր լուման է ներդրվել»՝ որպես երախտիք կամ ակնկալիք՝ շինթույլտվություն, լիցենզիա եւ այլ «դաբրոյի» տեսքով»,- ասաց «Իրատեսի» զրուցակիցը՝ հավելելով, որ երեկոյի ընթացքում շողոքորթության պակաս չի զգացվել:

 

Թե այնուամենայնիվ գործարարները ներկայացուցիչների կամ բանկային փոխանցման միջոցով Փաշինյանի ղեկավարած կուսակցությանը գումար նվիրաբերել են, թե ոչ, պարզ կդառնա նվիրատուների անունները հրապարակելուց հետո միայն: ՔՊ-ից չեն շտապում անուններ տալ, ասում են՝ թղթաբանության հետ կապված երկարարակ գործ կա անելու:

 

 

Դրամահավաք-երեկոյի հետաքրքրական հանգամանքներից է նաեւ այն, որ հրավիրյալների հրավիրատոմսերի վրա նախապես գրված է եղել, որ այն կազմակերպվում է «Այո»-ի քարոզարշավի ֆինանսավորման համար: Բայց երբ հասկացել են, որ 100 մլն դրամից ավելի գումար է հավաքվում, անձամբ Նիկոլ Փաշինյանը իր Facebook-յան էջում գրառում է կատարել ու հասկացրել, որ փողերի հանգանակումը ոչ թե քարոզարշավի, այլ կուսակցության դրամահավաք է:

 

Նշենք, որ Հանրաքվեի մասին օրենքի 20-րդ հոդվածը սահմանում է՝ Հիմնադրամի հաշվին կատարված մուծումների ընդհանուր գումարը չպետք է գերազանցի նվազագույն աշխատավարձի 100-հազարապատիկը (տվյալ դեպքում՝ 100 մլն դրամը), նույն օրենքի 3-րդ կետի առաջին մասի համաձայն՝ «սահմանված չափը գերազանցող գումարը պետք է պետական բյուջե մուտքագրվի»:

Նյութի աղբյուր`168.am

Կարճ հասցե: javakhq.info/u/7590.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :