Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի նոր ղեկավարը լծվել է հին կադրերից ազատվելու գործին. «Ժողովուրդ»

Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի նոր ղեկավարը լծվել է հին կադրերից ազատվելու գործին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Հայաստանի անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում կադրային զտում է, եւ կոմիտեի նորանշանակ ղեկավար Սուրեն Թովմասյանը լծվել է հին կադրերից ազատվելու գործին: Սակայն թերթին հայտնի դարձավ, որ ներկայիս ղեկավարն այս ընթացքում փորձում է ձերբազատվել ոչ միայն Սարհատ Պետրոսյանի կադրերից, այլեւ նրանցից, որոնք տասնյակ տարիներ աշ­խատել են այս համակարգում:

 

 

Օրինակ՝ այս տարեսկզբին աշխատանքից ազատվեց Անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման ղեկավար Արթուր Պետրոսյանը, բայց, ըստ պաշտոնական հաղորդագրության, Պետրոսյանն ազատվել է առողջական խնդիրների պատճառով: Եվ այս ընթացքում Կադաստրի կոմիտեում թափուր պաշտոններ կան, որոնք զբաղեցնելու համար մրցույթներ են տեղի ունենում:

 

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաեւ, որ Կադաստրի կոմիտեում զուգահեռ բարեփոխումների գործընթաց է սկսվել, որը ղեկավարում է տեղակալ Դավիթ Սողոմոնյանը: Խոսքը կադաստրային քարտեզների մասին է:

 

Պարզվում է՝ կադաստրային քարտեզները կոմիտեի աշխատակազմը փորձում է բերել այն տեսքի, որպեսզի բնակիչը խնդիր չունե­նա: Իսկ մինչ այդ, նշենք, որ այս երեւույթը դատական քաշքշուկների, բանկային խնդիրների պատճառ է դառնում: «Ժողովուրդ» օրաթերթին հասած մաս­նագետի խոսքով՝ Կադաստրի դատական հայցերի գերակշիռ մասը չի բավարարվում, ինչի հետեւանքով Կադաստրը Արդարադատության նախարարու­թյանը պարտք է ավելի քան 200 մլն դրամ»:

Նյութի աղբյուր`168.am

Կարճ հասցե: javakhq.info/u/7430.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :