ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի եւ գրասենյակների խորհրդաժողովը՝ Երեւանում. այն կշարունակվի Արցախում (ուղիղ)

ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի եւ գրասենյակների խորհրդաժողովը՝ Երեւանում. այն կշարունակվի Արցախում (ուղիղ)

Այսօրվանից մեկնարկում է եւ մինչեւ փետրվարի 28-ը կընթանա ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի եւ գրասենյակների խորհրդաժողովը՝ Հայ Դատի կենտրոնական խորհրդի կազմակերպությամբ։ Այն տեղի կունենա ինչպես Երեւանում, այնպես էլ Արցախում։

 

Խորհրդաժողովին մասնակցում են Հայ Դատի ավելի քան 20 հանձնախմբերից եւ գրասենյակներից, ինչպես նաեւ ՀՅԴ կուսակցական մարմիններից մոտ 50 ներկայացուցիչներ։

 

Համաժողովի օրակարգը ներառում է Հայ Դատի հանձնախմբերի եւ գրասենյակների աշխատանքների բոլոր ոլորտները՝ Արցախի հիմնախնդրից մինչեւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչում, հատուցումներ, Թուրքիա-Ադրբեջան հակահայ պայքար եւ այլն։

 

Կքննարկվեն նախորդ շրջանի աշխատանքները եւ անմիջական ապագայի ծրագրերը։ Փետրվարի 24֊ին, Երեւանում կկայանա խորհրդաժողովի բացումը։ Փետրվարի 25-ին խորհրդաժողովը կշարունակվի Ստեփանակերտում, ԱՀ Ազգային Ժողովի նիստերի դահլիճում։

 

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/7307.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :