Համակարգում իրականացվող բարեփոխումները կադրային ջարդի չեն հանգեցնի. փոխոստիկանապետ

Համակարգում իրականացվող բարեփոխումները կադրային ջարդի չեն հանգեցնի. փոխոստիկանապետ

Ոստիկանական համակարգում իրականացվող բարեփոխումները կադրային ջարդի չեն հանգեցնի: Այս մասին վստահեցրել է ՀՀ փոխոստիկանապետ Տիգրան Եսայանը:

Ավելի վաղ արդարադատության նախարարությունը ներկայացրել էր ոստիկանության համակարգի բարեփոխման ռազմավարությունը եւ դրանից բխող ծրագիրը 2020-23 թվականների համար: Ռազմավարության քննարկմանը բանավեճ էր նվիրված էր` շահագրգիռ գերատեսչությունների եւ կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:

 

Ծրագրի համաձայն` փոխվում է պարեկային ծառայության բովանդակությունը. այն կլինի բազմապրոֆիլային, ներդրվում են նոր չափանիշներ, ծառայություններ, դետեկտիվի ինստիտուտ եւ այլն:

 

Եսայանը հավաստիացրեց, որը անցումը նոր աշխատելաոճին կադրային ջարդի պատճառ չի դառնա: Միեւնույն ժամանակ, նա խոստովանեց, որ նոր պարեկային ծառայության կազմում կմնան նրանք, ովքեր կհամապատասխանեն բարձր չափանիշներին, իսկ ովքեր չեն համապատասխանի, կտեղափոխվեն ոստիկանության այլ ստորաբաժանումներ: Միեւնույն ժամանակ, նոր չափանիշները ուսուցման նոր որակ են ենթադրում: Ինչ վերաբերում է տարատեսակ միջադեպերի ժամանակ ոչ պատշաճ պահվածքի հետ կապված մեղադրանքներին, ապա փոխոստիկանապետը նշեց, որ խնդիրը օրենսդրական բացերի մեջ չէ, այլ` ոստիկանների սուբյեկտիվ վերաբերմունքի: Ընդ որում, բարեփոխումներից հետո ոստիկանությունը կպահպանի հասարակական կարգի եւ ամենակարեւոր օբյեկտների պաշտպանության իր գործառույթները:

 

Տիգրան Եսայանը նաեւ հայտնեց ոստիկանության բաժանմունքները հսկողության տեսախցիկներով զինելու ծրագրի հաջող իրականացման մասին: Արդեն սարքավորվել է 10 տեղամաս, ընդ որում, ավելի շատ տեսախցիկ է տեղադրված, քան նախապես ծրագրված էր: Ծրագիրը նախատեսվում է ամբողջությամբ ավարտել 2023 թվականին:

 

 Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/7296.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :