Փաշինյանը, որ համարում է, թե բանակի դեպքերի պատճառը քրեական ենթամշակույթն է, հենց ինքն է դրա կրողը՝ «պատին ծեփել», «թաթիկները կտրել», թող իրենից սկսի. պահեստազորի գնդապետ

Փաշինյանը, որ համարում է, թե բանակի դեպքերի պատճառը քրեական ենթամշակույթն է, հենց ինքն է դրա կրողը՝ «պատին ծեփել», «թաթիկները կտրել», թող իրենից սկսի. պահեստազորի գնդապետ

Նիստեր անելով, քավության նոխազ գտնելով, անձերին փոխելով՝ բանակում որակական փոփոխություններ չեն կարող լինել։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը՝ հավելով, որ Ռազմական ոստիկանությունը համակարգի մեջ ընդամենը մեկ օղակ է, որին դարձրել են քավության նոխազ։

 

 

«Կան զորամասերի հրամանատարներ, անձնակազմի գծով տեղակալներ, ԱԱԾ-ն ևս ունի օղակ, որը իր գործառույթներով բանակում դեպքերի կանխարգելիչ գործողություններ պետք է անի։ Եթե Ռազմական ոստիկանությանը քավության նոխազ են դարձնում, դա նշանակում է՝ փորձում են հետևանքը բարդել մի օղակի վրա և ասել՝ նրա վատ աշխատանքի հետևանքն է, այդպես չէ։ Համալիր աշխատանք պիտի տարվի»,-մանրամասնեց պահեստազորի գնդապետը։

 

Հայկ Նահապետյանի խոսքով՝ դեպքերի թվի աճը խոսում է այն մասին, որ դրա համար «նպաստավոր» պայմաններ են եղել, կարգապահական, վերահսկողական խնդիրներ։

 

 

Ռազմական փորձագետը կարծում է, որ պետք է հետևենք Իսրայելի հաջողված փորձի օրինակին և բանակում ներդնենք հոգեբանների ինստիտուտ, եղած հոգեբանների թիվը, ըստ նրա, բավարար չէ։

 

«Զինվորները ծառայության ընթացքում բազմաթիվ հոգեբանական լարված վիճակներում են հայտնվում, հոգեբանները կհամագործակցեն տվյալ ստորաբաժանման հրամանատարների հետ, անձնակազմի գծով տեղակալների, նրանք կմշտադիտարկեն իրավիճակը»,-ասաց նա։

 

Անդրադառնալով դիտարկմանը, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեպքերի հիմնական պատճառը համարում է քրեական ենթամշակույթը, Հայկ Նահապետյանն ասաց, որ քրեական ենթամշակույթը մեր հասարակությունից է ներթափանցում բանակ, այնպես չէ, որ այդ ենթամշակույթը բանակում է ծնվում:

 

«Երբ նման անձը զորակոչվում է բանակ, ապա հրամանատարի անձնակազմի գծով տեղակալի սեղանին պետք է այդ անձի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն լինի, որպեսզի կարողանա նրա հետ ճիշտ աշխատել»,-ասաց նա։

 

Հայկ Նահապետյանը նաև ասաց, որ քրեական կրթամշակույթը գովազդում են նաև պաշտոնյանները։

 

«Էլ չեմ ասում, որ այն անձը, որը կարծես թե քրեական ենթամշակույթի դեմ պատերազմ է հաղթահարել, խոսքը վերաբերում է վարչապետի աթոռին նստած Փաշինյան Նիկոլին, ինքը ևս իր հրապարակային ելույթներում այդ ենթամշակույթի էլեմենտներ է օգտագործում՝ պատին, ասֆալտին ծեփելու, թաթիկները կտրելու։ Իրենք այս կամ այն ձևով գովազդում են, եթե պայքարում են, պետք է իրենք չկրեն, հրապարակային չարտահայտեն։ Նիկոլ Փաշինյանն ինքը քրեական ենթամշակույթ կրող է, առաջինը իրենից թող սկսի։ Նույնը ԱԺ նախագահը, նրա տեղակալը, պատգամավորները»,-եզրափակեց նա։

 

 Նյութի աղբյուր`ԹԵՐԹ․am

Կարճ հասցե: javakhq.info/u/7286.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :