ԵՊՀ գիտխորհուրդը մերժել է Ռուբեն Մելքոնյանի առաջարկը

ԵՊՀ գիտխորհուրդը մերժել է Ռուբեն Մելքոնյանի առաջարկը

Երեւանի պետական համալսարանի գիտական խորհուրդը մերժել է Արեւելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանի ներկայացրած առաջարակը՝ «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքում հայագիտական առարկաների դասավանդումը որպես գերակայություն սահմանելու վերաբերյալ: Հայագիտական առարկաներ ասելով, ըստ Մելքոնյանի, նկատի են առնվում Հայ ժողովրդի պատմությունը, Հայոց լեզուն, Հայ գրականությունը, Հայ եկեղեցու պատմությունը, մշակույթը: Ռուբեն Մելքոնյանը նշել է, որ օրենսդրորեն սա սահմանելու դեպքում դասավանդման հետ կապված մնացած հարցերը բուհերը կկարողանան որոշել:

 

Ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանը դեմ է արտահայտվել նման փոփոխությանը՝ նշելով, թե դա հակասում է բուհի ակադեմիական ազատությանը:

 

Առաջարկը մերժվել է 13 կողմ, 30 դեմ ձայներով:

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/7279.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :