Հանրաքվեով փորձ է արվում Սահմանադրական դատարանը դարձնել գործադիր իշխանության կցորդ. «Վերնատուն»

Հանրաքվեով փորձ է արվում Սահմանադրական դատարանը դարձնել գործադիր իշխանության կցորդ. «Վերնատուն»

Ապրիլի 5-ին կազմակերպվող հանրաքվեն հակասահմանադրական է, հակաիրավական ու հակաժողովրդավարական: Այս մասին հայտարարություն է տարածել . «Վերնատուն» հասարակական–քաղաքական ակումբը:

 

«Ապրիլի 5-ին կազմակերպվող հանրաքվեն հակասահմանադրական է, հակաիրավական ու հակաժողովրդավարական։ Հանրաքվեի է դրված Սահմանադրության արդեն իսկ ուժը կորցրած 213–րդ հոդվածում փոփոխություններ անելու հարցը, ինչն իրավական առումով նոնսենս է։ Հանրաքվեի որոշումը խոցելի է և՛ ձևի, և՛ բովանդակության առումով։

 

Այս հակասահմանադրական գործընթացի մեջ իշխանությունը ներքաշել է խորհրդարանական մեծամասնությանը և ուզում է ներքաշել նաև ՀՀ քաղաքացիներին։

 

Հարկ է ընդգծել, որ իր լիազորությունների շրջանակներում այս քաղաքական արկածախնդրությունը կարող էր կանխել ՀՀ նախագահը, ով, սակայն, նախընտրեց այլ տարբերակ՝ դրանով կիսելով հետագա զարգացումների պատասխանատվությունը։

 

Մենք արձանագրում ենք, որ․

 

–հանրաքվեի օգնությամբ փորձ է արվում ոչնչացնել իշխանությունների բաժանման ու հավասարակշռման սկզբունքը,

 

–Սահմանադրական դատարանը դարձնել գործադիր իշխանության կցորդ,

 

–ուղիղ ժողովրդավարության գաղափարի արժեզրկմամբ ու շահարկմամբ հաստատել մեկ անձի իշխանություն։

 

Սահմանադրական հանրաքվեն կեղծ օրակարգ է և ոչինչ չի տալու շարքային քաղաքացուն։ Հանրաքվեով շեղում են հանրային ուշադրությունն Արցախի շուրջ տեղի ունեցող վտանգավոր զարգացումներից, ինչպես նաև ձեռնասուն ՍԴ ստեղծելու միջոցով ուզում են դակել քաղաքական, տնտեսական բնույթի վիճահարույց որոշումները, այդ թվում՝ հանրային հնչեղություն ստացած միջազգային համաձայնագրերը։

 

Ելնելով վերը նշվածից՝ ակումբը կոչ է անում ՀՀ քաղաքացիներին ձեռնպահ մնալ հակասահմանադրական այս միջոցառմանը մասնակցելուց։ Պետք է մերժել ոչ լեգիտիմ հանրաքվեն և մաս չկազմել բռնապետական ռեժիմի հաստատման գործընթացին»,- ասված է հայտարարությունում։

 

Նյութի աղբյուր` NEWS.am

 
Կարճ հասցե: javakhq.info/u/7274.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :