Իսպանիայի դեսպանատուն Երեւանո՞ւմ. որոշ հարցեր վերանայվում են

Իսպանիայի դեսպանատուն Երեւանո՞ւմ. որոշ հարցեր վերանայվում են

«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, գործող իշխանությունները մտադիր են վերանայել ՀՀ դիվանագիտական քաղաքականության հետ կապված որոշ հարցեր, եւ առաջիկայում հնարավոր է դիվանագիտական նոր հարաբերությունների հաստատման գործընթաց սկսվի։ 

 

Իսկ մինչ այդ ԱԳՆ-ն լծված է ՀՀ-ի հետ դիվանագիտական հարաբերություններ ունեցող երկրների դեսպանատների հարցի կարգավորման որոշ ընթացակարգեր հստակեցնելու գործին: Ըստ այդմ, քննարկվում է ՀՀ-ում հավատարմագրված որոշ երկրների դեսպանների՝ հիմնականում Մոսկվայում գտնվող նստավայրերը տեղափոխել Երևան։ 

 

Մեր աղբյուրները նշում են, որ մասնավորաբար չի բացառվում առաջիկայում ՀՀ-ում Իսպանիայի Թագավորության դեսպանատան՝ Մոսկվայից Երևան տեղափոխումը, այսինքն՝ փաստացի ԻԹ դեսպանատան բացումը Հայաստանում։ 

 

Ի դեպ, Մյունխենի անվտանգության խորհրդաժողովի շրջանակներում փետրվարի 15-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում էր ունեցել Իսպանիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Սրանչա Գոնսալես Լայայի հետ։ 

 

Այս տեղեկությունը ճշտելու համար «Փաստը» դիմեց ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալ յանին: «Արդյո՞ք Իսպանիան իր դեսպանությունը կբերի Հայաստան, թե ոչ, ձեզ կարող է ասել իսպանական կողմը, այդ հարցադրումը պետք է Իսպանիայի արտգործնախարարությանը հղեք։ Ես չեմ կարող ասել՝ իրենք այդ հարցը քննարկում են, թե ոչ։ Այս պահի դրությամբ ես նման տեղեկատվության չեմ տիրապետում»,- ասաց Նաղդալյանը»:

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/7259.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :