Փաստաբանների պալատն առաջարկում է քրեականացնել վիրավորանքները սոցցանցերում

Փաստաբանների պալատն առաջարկում է քրեականացնել վիրավորանքները սոցցանցերում

Հայաստանի Փաստաբանների պալատի աշխատանքային խումբը 18 առաջարկ է ներկայացրել «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ: Այս մասին փետրվարի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի փաստաբանների պալատի փոխնախագահ Արութ Աքլունցը: «Մասնավորապես, Պալատն առաջարկում է սահմանել շարունակական հանցագործություն հասկացությունը` որպես մեկ կամ մի քանի գործողություն, որոնք մի սուբյեկտի կողմից մի օբյեկտի դեմ նույն աղբյուրի կողմից կատարված հանցագործության հատկանիշներ են պարունակում: Վաղեմության ժամկետի մասով առաջարկվում է հաշվի առնել հանցագործության կատարման հաջորդ օրվա ժամանակը մինչև դատավճիռի ուժի մեջ մտնելու հաջորդ օրը»,- ընդգծեց Աքլունցը:

 

Նրա խոսքով` մտահոգիչ է նաեւ վաղեմության ժամկետի շեմը բարձրացնելու ձգտումը գրեթե բոլոր տեսակի հանցագործությունների համար: «Բացի այդ, Պալատը առաջարկում է հնարավորություն ընձեռել ազատել քրեական պատժից կաշառքը տված անձին, եթե կաշառք տալուց հրաժարվելը կարող է այնպիսի իրավիճակ ստեղծել, որը պոտենացիալ վտանգ է կներկայացնի այդ անձի համար:

 

Առաջարկվում է նաեւ պատասխանատվություն սահմանել փաստաբանների նկատմամբ զրպարտության եւ վիրավորանքի համար` հաշվի առնելով այն, որ պաշտպանության բնականոն գործունեության ապահովումն անհրաժեշտ նախապայման է արդարադատության ամբողջ համակարգի արդյունավետ գործունեության համար: Բացի այդ, մենք առաջարկում ենք քրեականացնել սոցցանցերում հնչեցված վիրավորանքները` հաշվի առնելով, որ դատաիրավական համակարգի գործող մեխանիզմները թույլ չեն տալիս արդյունավետ կերպով պայքարել այս երեւույթի դեմ»,- ասաց նա:

 

 Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/7239.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :