ՀՀ նախկին իշխանության ներկայացուցիչները մտահոգված են ռուսաստանյան ազատումներից. նոր «չիստկա» է սկսվում. «Փաստ»

ՀՀ նախկին իշխանության ներկայացուցիչները մտահոգված են ռուսաստանյան ազատումներից. նոր «չիստկա» է սկսվում. «Փաստ»

«Օրերս տեղեկատվություն տարածվեց, որ ՌԴ իրավապահ համակարգում աշխատող հայազգի (եւ ոչ միայն) մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ ազատվել են իրենց զբաղեցրած պաշտոններից։ «Փաստ» թերթի մոսկովյան աղբյուրը փոխանցել է, որ ռուսական շրջանակներում նոր «չիստկա» է սկսվում, եւ առաջիկայում հնարավոր է այդ շղթան ընդարձակվի։

 

 

Թերթի տեղեկություններով, արդեն կայացած ու չբացառվող ազատումների այս շղթայով լրջորեն մտահոգված են նաեւ ՀՀ նախորդ իշխանության այն ներկայացուցիչները, որոնք գտնվում են ՌԴ-ում եւ որոնց հետ կապված Հայաստանում գործեր կան հարուցված։

 

Բանն այն է, որ մտավախություն ունեն, թե իրենց՝ Հայաստանի իրավապահներին հանձնելու թեման նորից կարող է «թարմանալ» այս ֆոնին: Խնդիրն այս պարագայում ոչ միայն ռուսաստանյան կոնկրետ պաշտոնյաների, այլեւ նրանց հետ փոխկապակցված որոշ անձանց դիրքերի հավանական թուլացումն է»:

Նյութի աղբյուր`168.am

Կարճ հասցե: javakhq.info/u/7194.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :