«Հայ ժողովուրդը կրկին անգամ ցույց տվեց իր միասնությունը». Փաշինյանի շնորհավորական ուղերձը

«Հայ ժողովուրդը կրկին անգամ ցույց տվեց իր միասնությունը». Փաշինյանի շնորհավորական ուղերձը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Արցախի վերածննդի օրվա կապակցությամբ:

 

Շնորհավորական ուղերձում ասվում է.

 

«Սիրելի՛ հայրենակիցներ,

 

Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս այս պատմական՝ Արցախի վերածննդի օրվա կապակցությամբ: 1988-ի այս օրը ԼՂԻՄ-ի մարզային խորհուրդը որոշում ընդունեց մտնել Հայաստանի կազմի մեջ, ինչին իր լիարժեք աջակցությունը հայտնեց ոչ միայն Հայաստանի ժողովուրդը, այլեւ ողջ աշխարհի համայն հայությունը:

 

1988 թվականի փետրվարի 20-ի իրադարձությամբ, ձեւավորված համաժողովրդական շարժմամբ հայ ժողովուրդը կրկին անգամ ցույց տվեց իր միասնությունը, կարեւորագույն պահերին որպես մեկ միասնական բռունցք համախմբվելու եւ վճռականությամբ գործելու կարողությունը՝ հանուն ազգային նպատակների իրականացման:

 

Ազգերի ինքնորոշման իրավունքի իրականացումը եւ ժողովրդավարական ազատություններն ինչպես 1988-ին, այնպես էլ այսօր շարունակում են մեզ համար մնալ հստակ նպատակակետ: Եվ մենք համոզված ենք, որ միասնական ջանքերով հասնելու ենք մեր նպատակներին, քանի որ հավատարիմ ենք այն պայքարին ու ձգտումներին, որոնք անշրջելի են դարձնելու Արցախի բռնած ազատության ճանապարհը։

 

Կեցցե՛ ազատ Արցախը, կեցցե՛ համայն հայությունը։

 

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/7180.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :