«Հայաստանն արժանապատիվ խաղաղություն է ցանկանում, այն չի մուրում». Տաթևիկ Հայրապետյան

«Հայաստանն արժանապատիվ խաղաղություն է ցանկանում, այն չի մուրում». Տաթևիկ Հայրապետյան

ԼՂ հակամարտության կարգավորման փուլային տարբերակն այն քայլը չէ, որը մենք առաջարկում ենք՝ որպես միկրոհեղափոխական քայլ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը՝ պատասխանելով 168.am-ի դիտարկմանը, որ Ալիև-Փաշինյան մյունխենյան հանդիպման ժամանակ Ադրբեջանը հստակ շեշտեց՝ փուլային տարբերակն ընդունելի է իրենց համար, իսկ Փաշինյանը կարևորեց միկրոհեղափոխություններով առաջ գնալը, ինչը ևս փուլային գործողություններ է ենթադրում:

 

 

«Մենք չենք մտնում քննարկումների մեջ՝ ԼՂ հարցով նախկինում առաջարկված փաթեթների հետ կապված, քանի որ դրանք արդեն չեն աշխատել: Մենք ասում ենք, որ լուծումը պիտի ընդունելի լինի երեք ժողովուրդների համար: Այս պահի դրությամբ ինչ էլ քննարկվի, բերելու է էսկալացիայի: Մենք ասում ենք՝ եթե ուզում ենք բացառել տարածաշրջանային պատերազմը 50, 100 տարի հետո, ուրեմն եկեք փնտրենք այդ լուծումը: Օրինակ՝ Ալիև, դու որ տարիներ շարունակ ատելություն ես քարոզել, փորձիր հետքայլ անել: Եթե Ադրբեջանն իսկապես խաղաղություն է ուզում, թող ջանքեր գործադրի, մտածի, թե ինչ ունի մեզ առաջարկելու»,- նշեց Հայրապետյանը:

 

«Իմ քայլի» պատգամավորը պնդեց, թե մենք հզորացնում ենք մեր բանակը, բայց նաև ամրապնդում ենք մեր դիրքերը բանակցություններում, և թող որևէ մեկին չթվա, որ Հայաստանը մուրում է խաղաղություն, Հայաստանն արժանապատիվ խաղաղություն է ցանկանում:

Նյութի աղբյուր`168.am

Կարճ հասցե: javakhq.info/u/7157.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :