Վրաստանի նախագահի այցը ԿԱՀ չեղարկվել է Facebook-ում արված գրառման պատճառով

Վրաստանի նախագահի այցը ԿԱՀ չեղարկվել է Facebook-ում արված գրառման պատճառով

Վրաստանի նախագահի աշխատակազմից հայտնում են, որ Facebook-ում արված գրառումից հետո, որի հեղինակը ԵԽ-ում Վրաստանի նախկին դեսպան Մամուկա Ժգենտին է, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի` Կենտրոնաաֆրիկյան Հանրապետություն (ԿԱՀ) նախատեսված այցը չեղարկվել է, փոխանցում է Georgia On-line-ը:

Մամուկա Ժգենտին սոցցանցում գրել էր, որ, իր տեղեկություններով, նախատեսվում է «մեծ պատվիրակության հետ» նախագահի 10-օրյա այցը Կենտրոնաաֆրիկյան Հանրապետություն::

 

Նախագահի աշխատակազմը Մամուկա Ժգենտիի գրառումն «անպատասխանատու եւ պետության շահերին վնաս պատճառող» է անվանել եւ հայտարարել է, որ «Վրաստանի նախագահի եւ նրա պատվիրակության` Կենտրոնաաֆրիկյան Հանրապետություն այցի վերաբերյալ տեղեկատվությունը գաղտնի է, եւ դրա նախօրոք տարածումը խստիվ արգելվում է»:

 

«Հատկապես վրդովմունք է առաջացնում եւ ստիպում է մտահոգվել այն, որ նման տեղեկատվությունը ցինիկ համատեքստում տարածում է ԵԽ-ում Վրաստանի նախկին դեսպանը, որը շատ լավ գիտի գաղտնի տեղեկատվության կարևորության եւ դրա հետ վարվելու կանոնների մասին»,- նշվում է հայտարարության մեջ:

Վարչակազմում նշում են, որ Վրաստանի նախագահը եւ Պաշտպանության նախարարությունը «ստիպված են եղել հետաձգել մարտին նախատեսված այցը` խաղաղապահ առաքելությունների անվտանգության կանոնների համաձայն»:

 

«Վրացական պաշտպանության ուժերի գլխավոր հրամանատարը ափսոսում է, որ մարտին նախատեսված այցը ԿԱՀ եւ վրացի զինծառայողների հետ հանդիպումը չի կայանա»,- նշվում է նախագահի վարչակազմի հաղորդագրության մեջ:

 

Նյութի աղբյուր` NEWS.am 

 
Կարճ հասցե: javakhq.info/u/7148.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :