Հանրաքվեի մասին իշխող ուժը մրցույթ է հայտարարել. Հաղթողները կպարգեւատրվեն. տասնյակ առաջարկներ են եղել

Հանրաքվեի մասին իշխող ուժը մրցույթ է հայտարարել. Հաղթողները կպարգեւատրվեն. տասնյակ առաջարկներ են եղել

«Հրապարակ» թերթը գրում է. «Ապրիլի 5-ին սպասվող սահմանադրական հանրաքվեի լոզունգներ, խորհրդանիշ ընտրելու համար իշխող ուժը մրցույթ է հայտարարել։ «Բաց մրցույթ է, մի քանի օր է՝ շրջանառության մեջ է, ցանկացած ոք կարող է մասնակցել, հաղթել։

 

Դրամական պարգեւ է սպասվում՝ առաջին, երկրորդ, երրորդ  տեղերի համար՝ 3, 2 եւ 1 միլիոն դրամ»,- ասաց պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ վստահեցնելով, որ պարգեւատրումների ֆոնդը ոչ թե պետբյուջեից է, այլ՝ սեփական միջոցներից։

 

Իշխանության երեւակայությունը չի՞ հերիքում, թե՞ պատասխանատվությունն այս հարցում էլ են գցում ժողովրդի վրա։ «Վա՞տ է, որ ժողովրդի հետ ենք քննարկում, ինչո՞ւ եք մեզ տարանջատում ժողովրդից, մենք էլ ժողովրդի մասնիկն ենք»։ Բայց ավելորդ գումար ունե՞ք, որ ծախսում եք դրա վրա։ «Եթե մեր թիմից շահեն, միգուցե այդ գումարն ուղղեն քարոզչության ֆոնդին։ Ես գոնե այդպես կանեի»։

 

Պատգամավորը վստահեցնում է, որ տասնյակ առաջարկներ են ստացել։ Թե ինչ բովանդակությամբ՝ չի մանրամասնում, հաղթողներին կընտրեն բոլորը՝ թիմով։ «Կարծեմ՝ 1 շաբաթ ենք մրցույթին տվել, բայց վստահ չգիտեմ»։ Ի դեպ, «այո»-ի շտաբը փետրվարի 25-ին «Դվինում» հանրաքվեի ծախսերի համար դրամահավաք է իրականացնելու»:

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/7131.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :