Հայաստանում արտակարգ իրավիճակների դեպքում կամավորներ ներգրավելու մասին օրենք չկա. ԱԻՆ

Հայաստանում արտակարգ իրավիճակների դեպքում կամավորներ ներգրավելու մասին օրենք չկա. ԱԻՆ

Առաջարկված օրինագծում հստակ նշված է տարբեր մարմինների միջեւ պատասխանատվությունը ինչպես աղետների կանխարգելման հարցով գործողությունների իրականացման, այնպես էլ դրանց հետեւանքների վերացման հարցերում: Այս մասին փետրվարի 19-ին ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Աղետների ռիսկերի կառավարման ու բնակչության պաշտպանության» թեմայով օրինագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր, ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության գեներալ-մայոր Համլետ Մաթեւոսյանը:

 

Նա նշեց, որ օրինագիծը նաեւ կարգավորում է հետեւանքների լիկվիդացման համար բանակի ներգրավման դեպքերը:

 

«Իմ քայլի պատգամավոր», վերոնշյալ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հարցին, թե արդյոք տվյալ օրինագիծը կարգավորում է ռազմական դրության պայմաններում արտակարգ իրավիճակների, օրինակ՝ քիմիական զենքի կիրառման դեպքում գործունեությունը, գեներալ-մայորը պատասխանեց, որ տվյալ իրավիճակների մասին ասվում է «Քաղաքացիական պաշտպանության մասին» օրենքում: Ընդ որում, նա վստահեցրեց, որ առկա ռեսուրսների օպտիմալ օգտագործման դեպքում նոր աշխատատեղերի եւ հավելյալ ծախսերի անհրաժեշտություն կարող է չլինել:

 

Այլ պատգամավորներ բարձրացրեցին եվրոպական առաջատար երկրների փորձի կիրառման հարցը, որտեղ աղետների դեմ պայքարով զբաղվում են համայնքները, որոնք միայն ծայրահեղ դեպքերում են դիմում կենտրոնական իշխանության մարմինների օգնությանը:

 

Մաթեւոսյանը պատասխանեց, որ վերոնշյալ երկրներում մեծ աջակցություն են ցուցաբերում կամավորների ջոկատները, եւ նրանց գործունեությունը կարգավորվում է առանձին օրենքում, որը Հայաստանում պարզապես չկա: 

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/7117.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :