Ես բացառում եմ մաքսային ստուգման ժամանակ «пересортица»-ն. Դավիթ Անանյան

Ես բացառում եմ մաքսային ստուգման ժամանակ «пересортица»-ն. Դավիթ Անանյան

Ես բացառում եմ մաքսային ստուգման ժամանակ «пересортица»-ն: Այս մասին, այսօր՝ փետրվարի 19-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ նախկինում որոշ օլիգարխներ, օրինակ, կարագ են ներմուծել զուգարանի թղթի անվան տակ, արդյոք հիմա նման բան հնարավոր է:

 

Անդրադառնալով ՊԵԿ-ում ներդրված համակարգին, ըստ որի ինքնաշխատ համակարգն է որոշելու, թե որ տեսուչը որ կազմակերպությունում ստուգում իրականացնի, Անանյանն ասաց. «Այդ գործիքն արդեն ներդրված է, բայց պրոբացիայի փուլ է անցնում. շատ դեպքերում համակարգն ընտրում է աշխատակիցների, որոնք, օրինակ, արձակուրդում են, կամ քննության են, կամ տեղափոխվել է այլ տեղ: Մոտ ապագայում ամբողջությամբ ունենալու ենք այդ համակարգը»:

 

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/7112.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :