Փաշինյանը խոստանում է «թյունինգ» անել բալային համակարգը, երբ վարորդական իրավունքից զրկվողներ լինեն

Փաշինյանը խոստանում է «թյունինգ» անել բալային համակարգը, երբ վարորդական իրավունքից զրկվողներ լինեն

Մինչեւ հիմա բալային համակարգով ոչ ոք չի զրկվել վարորդական իրավունքից։ Այս մասին այսօր՝ փետրվարի 19-ին, ֆեյսբուքյան լայվով ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 

«Հիշում եք, որ հեղափոխության օրերին ասում էի, որ ՀՀ քաղաքացին տուգանվելու մատերիալ չէ։ Մենք նկատի ունեինք, հին համակարգով պետությունը վարորդին ասում էր՝ փող ունես՝ վճարի ու ինչքան ուզում ես՝ խախտում արա։ Հիշում եք, որ այն ժամանակ խախտումները հասնում էին մինչեւ 5 հարյուր հազար դրամ, հիմա երթեւեկության կանոնների խախտման համար առավելագույն տուգանքը դարձրել ենք 29 հազար դրամ»,- ասաց Փաշինյանը։

 

Վարչապետն ասաց, որ փետրվարի 18-ի դրությամբ 313 վարորդ զրկվել է վարորդական իրավունքից, սակայն այդ վարորդներից ոչ ոք բալային համակարգով չի զրկվել. «Նրանք զրկվել են կոպիտ խախտումների համար. օլիգարխիկ զամաշկեքի համար։ 27 հոգի զրկվել են առանց պետհամարանիշի ավտոմեքենա վարելու համար։ 16 հոգի զրկվել է կրկնակի ոչ սթափ վիճակում վարելու համար, այսինքն՝ կա դեպք երբ առաջին անգամ թույլ խմածություն է, որի համար չի զրկվում, միայն բալ է կորցնում։ Երկրորդ անգամ նույն պատճառով բռնվում ու կրկին զրկվում է։ 6 հոգի սթափության վիճակի զննությունից խուսափել են, դրա համար միանգամից զրկվել է։ 180 հոգի զրկվել է խմածության 0.5 միլիգրամից ավելի չափի պատճառով. 0.5 միլիգրամը 2 հոգով կես լիտրանոց օղի խմեն:

 

Չենթարկվելու եւ փախուստի դիմելու համար 2 հոգի է։ Հատուկ ձայնային ազդանշան տեղադրելու համար՝ 3 հոգի։ Եվս 77 հոգի ոչ մի այն զրկվել է վարորդական իրավունքից, այլ նաեւ գործի հետ կապված նյութեր են նախապատրաստվում, գործն ուղարկվել է նախաքննության մարմին նախաքննություն անելու համար։ Նրանց մի մասը վարորդական իրավունք չեն ունեցել եւ խմած վարել են ավտոմեքենա։ Օրինակ՝ այն ավտոմեքենան, որն ինձ սպասարկում է, այդ ավտոմեքենայի եւ դիմացի եւ հետեւի մասում կա պետհամարանիշեր։ Առանց պետհամարանիշի ավտոմեքենա վարելը այլ համատեքստ ունի»։

 

Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ այդ դեպքերում վարորդական իրավունքից զրկելն արդարացի է, որովհետեւ դա հանրային անվտանգությունը հարվածի տակ դնող գործողություն է. «Այս զրկվածությունների արդյունքում մենք այս տարի՝ փետրվարի 18-ի դրությամբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ունենք ավտովթարներից զոհերի 2-ով պակաս, քան նախորդ տարի»:

 

Փաշինյանի խոսքով, ոստիկանության կարծիքով բալային համակարգով բալերից զրկվելու հետևանքով վարորդական իրավունքից մարդկանց մի մասը կզրկվի մարտի վերջին-ապրիլի սկզբին։ Եվ հենց այդ ժամանակ, ըստ Փաշինյանի, հնարավոր կլինի մանրակրկիտ վերլուծել և անհրաժեշտության դեպքում «տյունինգ» անել բալային համակարգը. «Երբ կարձանագրվեն բալային համակարգով վարորդական իրավունքից զրկվողներ, մենք խորը վերլուծության կենթարկենք, հասկանալու, թե ինչքանով է այդ պրոցեսն արդարացի»։

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/7111.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :