Եթե նման բան լինի, մեր թոշակի գնալու ժամանակը կգա. Դավիթ Անանյան

Եթե նման բան լինի, մեր թոշակի գնալու ժամանակը կգա. Դավիթ Անանյան

Չի կարելի շահագրգռել քաղաքացուն, որ հարկ վճարի կամ ՀԴՄ կտրոն վերցնի. Երբ դու շահագրգռում ես քաղաքացուն, ասում ես՝ ես քեզ գումար կվճարեմ ՀԴՄ վերցնելու համար, դու ոչ թե ձեւավորում ես մշակույթ, այլ ձեւավորում ես շահի վրա հիմնված փոխհարաբերություն քո քաղաքացու հետ, որը մենք չենք ընդունում: Այս մասին այսօր՝ փետրվարի 19-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

 

«Պետք է համոզելով, հորդորելով, խնդրելով, պարտադրելով գնանք առաջ»,-ասաց նա:

 

Հարցին, թե ինչ հաջողություններ է ՊԵԿ-ը գրանցել ստվերից աշխատողներին դուրս բերելու հարցում, ան պատասխանեց. «2018-ի մայիսի համեմատ օրինակ հունվարի 27-ի դրությամբ ավելացված աշխատատեղերի քանակը եղել է ավելի քան 87 հազար: Դրանց մի մասը ստվերից է դուրս բերվել, մի մասը նոր ստեղծված աշխատատեղեր են»:

 

Անդրադառնալով ներդրումների ցածր մակարդակին, ՊԵԿ նախագահն ասաց. «Բնականաբար մեզ մտահոգում է ներդրումների մակարդակը, մեզ գոհացնող ծավալներով չեն կատարվում դրանք: Եթե դա մեզ հոգացնի, ընդհանրապես, մեր թոշակի գնալու ժամանակը կլինի: Եթե կան ներդրումներ, բայց ծավալները մեզ չեն բավարարում, ուրեմն պետք է  էլ ավելի լավ աշխատենք:

 

Պատշաճ կամ բյուջեի մասին օրենքով սահմանված ծավալի հարկեր հավաքելու համար առնվազն պետք է երեք գործոն՝ առաջինը տնտեսությունը պետք է աճի, երկրորդ՝ հարկային քաղաքականության առումով ունենանք լավ գործիքակազմ, եւ երրորդ՝ արդյունավետ վարչարարություն պետք է իրականացնենք: մենք որպես ՊԵԿ չենք սահմանափակվում միայն երրորդով, մենք պետք է դերակատարում ունենանք ցանկացած տեղ»:

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/7110.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :