«Մենք մտնում ենք ժողովրդագրական հերթական փոսի մեջ». ԿԲ նախկին նախագահ

«Մենք մտնում ենք ժողովրդագրական հերթական փոսի մեջ». ԿԲ նախկին նախագահ

Կա մի ոլորտ, որով կարելի է գնահատել բոլոր զարգացումները, դա ժողովրդագրությունն է: Այս մասին, այսօր՝ փետրվարի 19-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԿԲ նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը:

 

«Ժողովրդագրական առումով 2019-ին գրանցվել է թեեւ փոքր, բայց դրական տեղաշարժ: Իհարկե, այստեղ վիճակը բարդանում է նրանով, որ մենք մտնում ենք ժողովրդագրական հերթական փոսի մեջ, երբ առաջիկա 2-3 տարիների ընթացքում ակտիվ վերարտադրողական տարիք է մտնելու այն սերունդը, որը ծնվել է 2000-2001 թվականներին, իսկ մենք նորանկախ հանրապետության պատմության մեջ ամենաքիչ ծնունդներ ունեցել ենք հենց այդ ժամանակահատվածում՝ 30-32 հազար ծնունդ»,-ասաց Ասատրյանը՝ հավելելով, որ նաեւ մահացության աճ է լինելու, քանի որ ակտիվ մահացության տարիք է մուտք գործում հետպատերազմյան «բեյբի բում»-ի սերունդը:

 

Բագրատ Ասատրյանն ընդգծեց, որ 2017-2018 թվականներին ՀՀ որոշ մարզերում արդեն գործ ունեինք դեպոպուլյացիայի հետ, երբ մահերի թիվը ավելի մեծ է, քան ծնուդներինը. «Լոռու մարզում ամեն երկրորդ ամուսնությունն ավարտվում էր ամուսնալուծությամբ: Բայց 2019-ին դրական տեղաշարժեր գրանցվել են»:

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/7093.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :