Ստեփանակերտում Հայաստանի եւ Արցախի ԱԽ համատեղ նիստ է նախապատրաստվում

Ստեփանակերտում Հայաստանի եւ Արցախի ԱԽ համատեղ նիստ է նախապատրաստվում

NEWS.am-ի տեղեկություններով՝ առաջիկայում Արցախում  նախատեսվում է Հայաստանի եւ Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստ։

 

Այժմ նախապատրաստական աշխատանքներ են տարվում, օրը դեռ հստակ չէ, սակայն նախատեսված է փետրվարին, որի շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Արցախ։

 

Լուրը  վարչապետի աշխատակազմի լրատվության բաժնից չմեկնաբանեցին։

 

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ երկու հայկական պետությունների անվտանգության խորհուրդների համատեղ նիստերը լավ ավանդույթ են դարձել, սակայն այս պահին հստակ տեղեկություն չի կարող տրամադրել։

 

Նշենք, որ սա արդեն Նիկոլ Փաշինյանի վարչապետության օրոք անվտանգության խորհուրդների երրորդ համատեղ նիստն է։ Առաջինը տեղի էր ունեցել 2019 թվականի մարտի 12-ին Ստեփանակերտում՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Արցախի նախագահ Բակո Սահակյանի համանախագահությամբ։ Օրակարգի հիմնական թեման վերաբերում էր Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացում ներկա իրավիճակի համատեղ գնահատմանը եւ համակարգված գործողությունների ուրվագծմանը։

 

Երկրորդ նիստը կայացավ Երեւանում՝ դեկտեմբերի 23-ին։

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/7089.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :