Չի կարելի արդարադատությունը խեղաթյուրել, եթե նույնիսկ դա հարգելի որդեկորույս ծնողներին դուր չի գալիս, թողեք իրավապահներն աշխատեն. Մովսես Հակոբյան

Չի կարելի արդարադատությունը խեղաթյուրել, եթե նույնիսկ դա հարգելի որդեկորույս ծնողներին դուր չի գալիս, թողեք իրավապահներն աշխատեն. Մովսես Հակոբյան

«Ցավ եմ ապրում բանակում տեղի ունեցած դեպքերի համար, դրանք կարող են ամենատարբեր պատճառներն ունենալ, պետք է թողնել քննություն ընթանա։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը։ Անդրադառնալով հարցին, թե ինչ կտա դեպքերի կանխարգելման տեսանկյունից կադրային փոփոխությունները ԱՀ ՊԲ-ում, ՀՀ ռազմական ոստիկանությունում՝ Մովսես Հակոբյանն ասաց․

 

«Եթե վերադասը որոշում է, որ պիտի լինեն կադրային փոփոխություններ, դրանք քննարկման ենթակա չեն»,-նշեց նա։

 

Անդրադառնալով դիտարկմանը, թե ինքը տևական ժամանակ ԱՀ և ՀՀ զինված ուժերում առանցքային դերակատարություն է ունեցել, և իր պաշտոնավարման ժամանակ ևս ԱՀ-ում բազմաթիվ դեպքեր են տեղի ունեցել, և գործերը մինչև այժմ բացահայտված չեն, օրինակ՝ սևազգեստ մայրերը պարբերաբար նաև իր անունն են շոշափում գործերի կոծկման համատեքստում, Մովսես Հակոբյանն ասաց․

 

«Չեմ կիսում Ձեր տեսակետը, գործերը բացահայտված են։ Իմ անունը շոշափում են, բայց դրա մեջ ոչինչ չկա։ Քննություն իրականացվել է, պետք է հավատանք մարդկանց, չի կարելի արդարադատությունը խեղաթյուրել, եթե նույնիսկ դա մեր հարգելի որդեկորույս ծնողներին դուր չի գալիս»,-նշեց նա։

 

Մովսես Հակոբյանն ասաց, որ հասկանում է որդեկորույս ծնողներին, բայց անհրաժեշտ է թողնել, որ իրավապահները քննություն իրականացնեն։

 

Նա անդրադարձավ նաև մամուլում՝ 1in.am-ում, «Մարտի 1-ի» գործով իր նախաքննական ցուցմունքի հրապարկմանը։

 

«Շատ վատ եմ վերաբերվում, որ ցուցմունքը հայտնվում է մամուլում, անթույլատրելի է, դրանով պետք է զբաղվեն համապատասխան մարմիները»,-ասաց նա։

 

Նշենք, որ ըստ նշված հրապարակման՝ նախաքննական ցուցմունքում Մովսես Հակոբյանն ասել էր, որ փետրվարի 23-ին ԼՂՀ-ի պաշտպանության բանակի անձնակազմից կազմված համահավաք գումարտակը դուրս է եկել Ստեփանակերտից և շարասյունով շարժվել Երևան, և Երևանում արդեն գումարտակը ենթարկվել է Յուրի Խաչատուրովին։ Բացի այդ, Մովսես Հակոբյանն ասել էր, որ փետրվարի 23-ի խորհրդակցության ժամանակ Ռոբերտ Քոչարյանը հանձնարել էր Լևոն Երանոսյանին գնալ և Մանվել Գրիգորյանին ասել՝ իրերը հավաքի, «ս...» լինի տուն։ Անդրադառնալով այս մեջբերումներին Մովսես Հակոբյանն ասաց․

 

«Դուք քննիչ չեք, չեմ պատրաստվում բացատրություն տալ, արդեն քննիչին ներկայացրել եմ»,-եզրափակեց նա։

Նյութի աղբյուր`ԹԵՐԹ․am

Կարճ հասցե: javakhq.info/u/7084.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :