5 անշարժ գույք, 10 մլն դրամ, 14 հազար դոլար. Կադաստրի կոմիտեի ղեկավարի ունեցվածքը

5 անշարժ գույք, 10 մլն դրամ, 14 հազար դոլար. Կադաստրի կոմիտեի ղեկավարի ունեցվածքը

ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը պաշտոնական պարտականությունները ստանձնելուց հետո` 2019 թվականի դեկտեմբերի 30-ին Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով (այժմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով) է ներկայացրել իր գույքի եւ եկամուտների հայտարարագիրը:

 

Ըստ հայտարարագրի՝ Թովմասյանն ունի 5 անշարժ գույք՝ 3 հողամաս, 1 կիսակառույց շինություն եւ 1 առանձնատուն: Նա չունի շարժական գույք:

 

Պաշտոնը ստանձնելուց Կադաստրի կոմիտեի ղեկավարն ունեցել է 10 մլն 835 հազար 948 դրամ, 14 հազար 730 դոլար եւ 5300 եվրո:

 

 

2019 թվականի հունվարի 1-ից մինչ պաշտոնը ստանձնելու օրը Թովմասյանն ունեցել է 7 մլն 537 հազար 748 դրամի չափով եկամուտ, ինչը գոյացել է 2 տարբեր աշխատավարձերից:

 

Նշենք, որ նա Կադաստրի կոմիտեի ղեկավարի պաշտոնին է նշանակվել 2019-ի դեկտեմբերի 5-ին:

Նյութի աղբյուր՝armtimes.com

Կարճ հասցե: javakhq.info/u/6863.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :