Նարեկ Սամսոնյանի նկատմամբ հետապնդումներն ուղղակի հետապնդումներ են Antifake.am-ի նկատմամբ. Աստղիկ Մաթևոսյան

Նարեկ Սամսոնյանի նկատմամբ հետապնդումներն ուղղակի հետապնդումներ են Antifake.am-ի նկատմամբ. Աստղիկ Մաթևոսյան

Ոչինչ չի բացառվում այսօրվա իշխանությունների պարագայում: Այս մասին ՀՔԾ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Antifake.am-ի գլխավոր խմբագիր Աստղիկ Մաթևոսյանը` անդրադառնալով Նարեկ Սամսոնյանին` որպես մեղադրյալ ՀՔԾ հրավիրելուն:

 

 

«Նարեկ Սամսոնյանի նկատմամբ հետապնդումները ուղղակի հետապնդումներ են Antifake.am-ի նկատմամբ` որպես ազատ մամուլի և խոսքի ազատությունը սահմանափակելու համար»,-ասաց նա:

 

Նա նշեց, որ Antifake.am-ի հրապարակումները խոսում են այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը իր տված խոստումներին համապատասխան չի իրականացնում իր քաղաքական կառավարումը: «Նմանատիպ բացահայտումները, որոնք ցույց են տալիս Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի իրական դեմքը, պարզապես դուր չեն գալիս նրանց»,-ասաց նա:

 

 

Չնայած դրան, գլխավոր խմբագիրը նշեց, որ Նարեկ Սամսոնյանի նկատմամբ ճնշումները որևէ կերպ չեն կարող սահմանափակել կայքի գործունեությունը: «Antifake.am-ը շարունակելու է աշխատել ավելի մեծ թափով, ավելի մեծ հրապարակումներով և եթե այս քայլը նպատակ է հետապնդում ազդելու, ուզում եմ իշխանություններին տեղեկացնել, որ ձախողված է այդ նպատակը»,-ասաց նա:

 

Հիշեցնենք, որ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը «սև խավիարի գործով» որպես մեղադրյալ կանչվել է ՀՔԾ՝ հարցաքննության։

 

Նշենք նաև, որ Սամսոնյանը որոշ ժամանակ առաջ ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել այն մասին, որ վարչապետի ընտանիքն ամեն ամիս ռեստորաններից մեկից գնում է 5000 դոլար արժողությամբ սև խավիար։ Սամսոնյանը, ըստ ՀՔԾ ծանուցագրի, մեղադրվում է սուտ մատնություն կատարելու համար:

Նյութի աղբյուր`ԹԵՐԹ․am

Կարճ հասցե: javakhq.info/u/6849.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :