Ինչ կապ ունի ՌՈ պետն Առաքել Մովսիսյանի հետ. Արթուր Բաղդասարյանը՝ մեղադրանքների մասին․ «Ժողովուրդ»

Ինչ կապ ունի ՌՈ պետն Առաքել Մովսիսյանի հետ. Արթուր Բաղդասարյանը՝ մեղադրանքների մասին․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ինչպես հայտնի է, 2020 թ. հունվարից մինչեւ փետրվարի 14-ը Արցախի եւ Հայաստանի ԶՈՒ-երում գրանցվել է զինծառայողների մահվան 11 դեպք: Վերջին զոհը փետրվարի 14-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում դեռեւս չպարզված հանգամանքներում մահացու հրազենային վիրավորում ստացած ՊԲ պայմանագրային զինծառայող, 1997թ. ծնված Հայկ Ներսեսի Ասրյանն է:

 

Այս դեպքերից հետո բարձրացվեց ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանի հարցը: Մասնավորապես, այդ հարցը փետրվարի 12-ին՝ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, բարձրացրեց նաեւ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը, իսկ իրավապաշտպանների կողմից, ըստ էության, մեղադրանքներ էին ուղղվել նաեւ Ա. Բաղդասարյանին այն բանի համար, որ վերջինս ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի հետ մտերմիկ հարաբերություններ ունի եւ այնպես է արել, որ նրա որդու՝ Դավիթ Մովսիսյանի մասով բողոքին ընթացք չտրվի:

 

Այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանության համար դիմեց ոազմական ոստիկանության պետին, որը հայտնեց. «Պաշտպանության բանակը, այդ դեպքի հետ կապված, տարածել էր պաշտոնական հաղորդագրություն, որ Ռազմական ոստիկանությունը ամեն ինչ արել է՝ օրենքով սահմանված կարգով: Մենք ցանկացած զինվորի դեպքը ցավագին ենք տանում, բոլոր զինվորները մեզ համար հավասար են: Իսկ Առաքել Մովսիսյանին հանդիպել եմ Ազգային ժողովի կամ Երկրապահ կամավորական միության կողմից կազմակերպված միջոցառումների ժամանակ, ուրիշ այլ հարաբերություններ չկան»:

 

 

Հիշեցնենք, որ Ա. Մովսիսյանի որդու զորամասի հետ կապված ահազանգ եղել է դեռ Վահրամ Ավագյանի դեպքից ամիսներ առաջ, հարուցվել էր քրեական գործ, որը փոխանցվել էր կայազորի քննչական բաժին, այնուհետեւ կարճվել էր՝ հանցադեպի բացակայության հիմքով»։

Նյութի աղբյուր`168.am

Կարճ հասցե: javakhq.info/u/6836.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :