ՊԵԿ-ը հայտնաբերել է շուրջ 2 կգ 800 գրամ ափիոն

ՊԵԿ-ը հայտնաբերել է շուրջ 2 կգ 800 գրամ ափիոն

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժնի աշխատակիցներն օրերս բացահայտել են թմրամիջոցի մաքսանենգության հերթական դեպքը:   Մասնավորապես` Մեղրիի անցակետում Իրանի քաղաքացու ուղեբեռի զննությամբ ճամպրուկի կողային մասերում, նախապես պատրաստված թաքստոցից, հայտնաբերվել է շուրջ 2 կգ 800 գրամ «ափիոն» տեսակի թմրանյութի նմանվող շագանակագույն զանգված: Այս մասին հայտնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

 

Դեպքով՝ ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում կազմված նյութերը տրամադրվել են ՊԵԿ քննչական վարչությանը, հարուցվել է քրեական գործ: Իրանի քաղաքացին կալանավորվել է:

 

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/6830.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :