Հայաստանի եւ Հնդկաստանի ԱԳ նախարարներն միջազգային ու տարածաշրջանային օրակարգի հրատապ հարցեր են քննարկել

Հայաստանի եւ Հնդկաստանի ԱԳ նախարարներն միջազգային ու տարածաշրջանային օրակարգի հրատապ հարցեր են քննարկել

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում փետրվարի 14-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ Հնդկաստանի  ԱԳ նախարար Սուբրահմանյամ Ջայշանկարի հետ: Այս մասին  հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:

 

Կողմերը գոհունակությամբ նշեցին, որ ավանդաբար բարիդրացիական և ընդհանուր արժեքների վրա հիմնված հայ-հնդկական հարաբերությունները նոր որակ են ստացել։

 

Երկկողմ քաղաքական երկխոսության դինամիկայի պահպանման առումով առանձնահատուկ կարևորվեց արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև կանոնավոր խորհրդակցությունների անցկացումը, բարձրաստիճան փոխայցելությունների ու շփումների, հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի գործունեության ակտիվացումը, ապակենտրոնացված համագործակցությունը։ Գործընկերները գոհունակություն հայտնեցին միջազգային հարթակներում ձևավորված ավանդական փոխգործակցության և փոխադարձ աջակցության կապակցությամբ:

 

Հայաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարները մեծապես կարևորեցին բազմաոլորտ համագործակցության խթանումը՝ մասնավորապես առևտրատնտեսական ներուժի լիարժեք կիրառման, գյուղատնտեսության,  դեղագործության, թեթև արդյունաբերության ոլորտներում կապերի խորացման միջոցով: Այդ համատեքստում որպես հեռանկարային ուղղություն ընդգծվեցին նորարարության ու բարձր տեխնոլոգիաների ոլորտները, որտեղ երկու պետություններն ունեն խոր ավանդույթներ ու նշանակալի ձեռքբերումներ:

 

ԱԳ նախարարներն անդրադարձան նաև միջազգային ու տարածաշրջանային օրակարգի հրատապ հարցերի:

 

 Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/6828.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :