«Փաստ». ԵԽԽՎ համազեկուցողները հանրաքվեի մասով իրենց մտահոգությունն են հայտնել. նրանք ավելի կոշտ ձևակերպումներ պարունակող նոր եզրակացություն-փաստաթուղթ կհրապարակեն

«Փաստ». ԵԽԽՎ համազեկուցողները հանրաքվեի մասով իրենց մտահոգությունն են հայտնել. նրանք ավելի կոշտ ձևակերպումներ պարունակող նոր եզրակացություն-փաստաթուղթ կհրապարակեն

«ՀՀ իշխանությունների նախաձեռնած հանրաքվեի առնչությամբ, որի անցկացման որոշումը, մի շարք մասնագետների կարծիքով, տեղի է ունեցել ՀՀ Սահմանադրության և օրենքների խախտումնե­րով, ներքաղաքական դաշտում արդեն իսկ հստակեցվում են հիմ­նական դերակատարների դիրքորոշումները:

 

Սակայն, հայաստանյան ուժերի և մասնագետների հնչեցրած գնահատականներից բա­ցի, թեմայի հետ կապված իրենց գնահատականներն են ներկայաց­նում նաև միջազգային տարբեր կազմակերպություններ: Մասնավո­րաբար, անհանգստություն էին հայտնել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Հայաստանի մոնիթորինգի հարցերով համազեկուցողներ Անդրեյ Շիրցելը (Սլովենիա, EPP/CD) և Կիմո Կիլյունենը (Ֆինլանդիա, ՏOC):

 

Համազեկուցողներն իրենց մտահոգությունն էին հայտնել ՍԴ և վարչապետի գրասենյա­կի միջև գոյություն ունեցող լարվածության վերաբերյալ:

 

«Փաստ» թերթի աղբյուրները փոխանցում են, որ կարճ ժամանակաշրջանում ԵԽԽՎ համազեկուցողները ՀՀ-ում տեղի ունեցող զարգացումների մասով նոր եզրակացություն-փաստաթուղթ են հրապարակելու, որ­տեղ ավելի կոշտ ձևակերպումներ են ներառված:

 

Մեր տեղեկություն­ներով՝ ՍԴ շուրջ առկա խնդիրների հետ կապված՝ մինչև հանրաք­վեի անցկացումը եվրոպական պատվիրակություն կժամանի Հա­յաստան՝ տեղում իրավիճակին արմատապես ու խորքային ծանո­թանալու համար»,-գրում է թերթը:

Նյութի աղբյուր`ԹԵՐԹ․am

Կարճ հասցե: javakhq.info/u/6816.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 4221 : Ցուցադրված է` 1 - 15 :