«Հրապարակ». Իշխանությունները չպետք է մնան առանց վերահսկողության, հարթակ ենք ստեղծում «այո»-ն բացառող կարծիքների համար. Ռուբեն Մելիքյանը՝ «ոչ»-ի շտաբի մասին

«Հրապարակ». Իշխանությունները չպետք է մնան առանց վերահսկողության, հարթակ ենք ստեղծում «այո»-ն բացառող կարծիքների համար. Ռուբեն Մելիքյանը՝ «ոչ»-ի շտաբի մասին

«Արտախորհրդարանական ընդդիմությունը պլանավորել է իր անելիքները՝ կապված հանրաքվեի հետ։ «Բանակցում ենք հայտնի քաղաքական ուժերի հետ, արդեն իսկ ունենք պայմանավորվածություններ` համատեղ ժողովրդին բացատրելու, թե ինչ է կատարվում այսօր Հայաստանում»,- ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

 

 

«Քաղաքական ուժերը չցանկացան «ոչ»-ի շտաբում լինել, սակայն դա չի նշանակում, որ ակտիվ ձևով չենք պայքարելու ընդդեմ «այո»-ի` հակաիրավական այս վիճակը կանխելու, հասարակական ներվը թուլացնելու համար։ Պետք չէր, որ քաղաքական ուժերը վերածվեին հակահերոսի, և իշխանությունը նրանց թիրախ դարձներ՝ նախընտրեցինք այս մարտավարությունը»,- ասաց «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը։

 

«Ոչ»-ի հարթակը զբաղեցնելու է իրավական համքարությունը՝ որպես մասնագիտական պայքարի մարտիկ։ Եթե չանեին, ապա հանրաքվեի ընձեռած հնարավորությունները կփոշիանային` անվճար եթեր, հանձնաժողովի անդամներ նշանակել, հանրաքվեն վերահսկել:

 

«Իշխանությունները չպետք է մնան առանց վերահսկողության. մեր նախաձեռնության շրջանակն ընդգրկում է այն մարդկանց, ովքեր մեկ շաբաթ առաջ խնդրագիր ներկայացրին հանրապետության նախագահին` չստորագրել հանրաքվեի փաստաթուղթը»,- ասաց «ոչ»-ի շտաբի ներկայացուցիչ, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը:

 

Իսկ Դուք չե՞ք լեգիտիմացնում հակաօրինական հանրաքվեն։ «Ոչ, այս քայլով հանրաքվեի ողջ հակաիրավական անհեթեթ գործընթացը պահում ենք մեր և հասարակության ուշադրության ներքո, որպեսզի էլ ավելի հակաիրավական չդառնա, հարթակ ենք ստեղծում «այո»-ն բացառող կարծիքների համար»,-գրում է թերթը:

Նյութի աղբյուր`ԹԵՐԹ․am

Կարճ հասցե: javakhq.info/u/6812.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 4221 : Ցուցադրված է` 1 - 15 :