«168 ժամ». 5 մանիպուլյացիա ԱԺ ամբիոնից՝ Սահմանադրական դատարանի մասին

«168 ժամ». 5 մանիպուլյացիա ԱԺ ամբիոնից՝ Սահմանադրական դատարանի մասին

«Ազգային ժողովի արտահերթ նիստի ընթացքում ԱԺ ամբիո­նից սահմանադրական փոփոխու­թյունների մասին նախագծի անհ­րաժեշտության և հրատապության մասին խոսելիս ելույթ ունեցող «Իմ քայլը» իշխող կուսակցության ներ­կայացուցիչները, այդ թվում և վար­չապետ Փաշինյանը, որդեգրել էին ինֆորմացիոն մանիպուլյացիայի ռազմավարությունը:

 

 

Մենք առանձնացրել ենք ամենից հաճախ կրկնվող սուտ փաստերը, որոնք կիրառվեցին երկրի գլխավոր ամբիոնից հանրության մոտ Սահ­մանադրական դատարանի նկատ­մամբ բացասական կարծիք ձևավո­րելու նպատակով:

 

Մանիպուլյացիա N1: Գործող Սահմանադրական դատարանի առնվազն 7 անդամներ ունեն ուղ­ղակի պատասխանատվություն և իրենց մեղքի բաժինն առնվազն վերջին 2 տասնամյակի ընթացքում ՀՀ-ում տեղի ունեցած ընտրություն­ների (1996, 1998, 2003, 2008, 2013 թվականների նախագահական ընտրություններ) արդյունքների ձևախեղման համար:

 

 

Իրականում: ՍԴ գործող դատա­վորներից միայն 2-ի պաշտոնավար­ման ժամանակահատվածն է հա­մընկնում Հայաստանում տեղի ունե­ցած ընտրությունների հետ՝ Հրանտ Նազարյան (նշանակվել է 1996 թ.- ին) և Ֆելիքս Թոխյան (նշանակվել է 1997թ.-ին), ովքեր նշանակվել են ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով: Ակնհայտ է դառնում, որ Սահմանադրական դա­տարանի 7 դատավորներից առն­վազն 5-ը զուտ ժամանակագրական առումով չէին կարող որևիցե մաս­նակցություն ունենալ տվյալ պրո­ցեսներին, իսկ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն ընդհանրապես չի մասնակցել ընտրական վեճով որևէ որոշման կայացմանը:

 

Մանիպուլյացիա N2: Սահմա­նադրական դատարանն ունի հան­րային վստահության ամենացածր մակարդակը, և նրա կողմից կայաց­ված որոշումները չեն կարող լինել վստահելի:

 

Իրականում: ԱՄՆ Միջազգային հանրապետական ինստիտուտի հրապարակած (International Republican Institute, IRI), Հայաստա­նում իրականացրած հարցման արդյունքները ցույց են տվել, որ իրավապահ մարմիններից ժողովր­դի ամենաբարձր վստահությունը վայելում է Սահմանադրական դա­տարանը՝ 40 %: Դատախազությու­նը վայելում է 38 %, իսկ մյուս դա­տարանները՝ 36 % վստահություն:

 

Մանիպուլյացիա N3: Սահմանա­դրական դատարանի վերջերս կա­յացված որոշումները իրենց թիրա­խում ունեն ԲԴԽ լիազորություննե­րի կրճատում և բարեփոխումների հնարավորինս չեզոքացում:

 

Իրականում: Խոսքը վերաբերում է Սահմանադրական դատարանի կողմից 2019 թ. նոյեմբերի 15-ին կայացված ՍԴՈ 1488 որոշմանը, որը հետապնդում է բացառապես դատավորի անկախության երաշ­խիքների ամրապնդման նպատակ: Քանի որ հակասահմանադրական ճանաչված կարգավորումը ԲԴԽ-ին տալիս էր բավականին հայեցողա­կան և լայն լիազորություններ՝ այդպիսով ազդելով դատավորների անկախության վրա: Միաժամանակ ՍԴ-ն իր վերոնշյալ որոշմամբ կոչ է արել օրենսդրական նախաձեռնու­թյան սուբյեկտներին (ԱԺ պատգա­մավորներ, խմբակցություններ և կառավարություն) ներդնել կարգա­պահական տույժերի առավել տար­բերակված դրանց անհատակա­նացման առավել մեծ հնարավորու­թյուն ընձեռող համակարգ, որպես­զի հնարավոր լինի հավասարակշ­ռել հանրային և մասնավոր շահերի բախման բոլոր դեպքերը՝ ապահո­վելով դատական իշխանության անկախությունը:

 

Մանիպուլյացիա N4: Սահմա­նադրական դատարանի որոշումնե­րը անբողոքարկելի են, և չկա մի մարմին, որը կհավասարակշռի նրան: 

 

Իրականում: Կենտրոնացված սահմանադրական վերահսկողու­թյան մոդել ունեցող երկրների պա­րագայում, ինչպիսին է նաև ՀՀ-ն, ամբողջ գաղափարախոսության հիմքը կայանում է նրանում, որ Սահմանադրական դատարանը հանդիսանում է Սահմանադրության մեկնաբանման հարցերով վերջին ատյանը: Նման մոտեցում է անգամ ձևավորված անգլոամերիկյան իրա­վական համակարգ ունեցող երկրներում, որտեղ նույնիսկ չկա Սահ­մանադրական դատարան, այստեղ այդ պարտականություններն իրա­կանացնում է Գերագույն դատարա­նը: Այսօր վիճարկել Սահմանադրա­կան դատարանի՝ որպես սահմա­նադրության վերջին մեկնաբանի դերը, որը աքսիոմատիկ ճշմարտու­թյուն է և ճանաչված է բոլոր իրավա­կան պետություններում, նշանակում է՝ վիճարկել իրավունքի գերակայու­թյան հիմքերը»,-գրում է թերթը:

Նյութի աղբյուր`ԹԵՐԹ․am

Կարճ հասցե: javakhq.info/u/6809.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 4221 : Ցուցադրված է` 1 - 15 :