«Եթե հանրաքվեն հաջողեց՝ Սահմանադրական դատարանից հետո գալու է 4-րդ իշխանությունը». Արթուր Համբարձումյան

«Եթե հանրաքվեն հաջողեց՝ Սահմանադրական դատարանից հետո գալու է 4-րդ իշխանությունը». Արթուր Համբարձումյան

Շիրակի պետական համալսարանի կառավարման ամբիոնի դասախոս  Արթուր Համբարձումյանի խոսքով՝ այն, ինչ կատարվում է Սահմանադրական դատարանի հետ, իր համար դեժավյու է:

 

«7 միլիոն դոլար ծախսել՝ ՍԴ հարցը լուծելու համար. Խնդիրը կարելի է դիտարկել իրավական, տնտեսական, քաղաքական հարթության մեջ: Իրավական հարթության մեջ բազմաթիվ իրավաբաններ, գիտնականներ ապացուցել են, որ կոպտագույն ձևով խախտվել է և՛ սահմանված ընթացակարգը, և՛ բովանդակությունը: Կա նաև տնտեսական հարց: Եթե քաղաքացիներից հարցնեն՝ Սահմանադրական դատարանի դատավորներից  կամ Հրայր Թովմասյանից ազատվելո՞ւ համար պետական բյուջեից ծախսվի 7 միլիոն դոլար, թե՞ Գյումրիում 400-500 ընտանիքի տուն տալու համար, կասկածում եմ, որ կկարողանան 650.000 ձայն ապահովել,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արթուր Համբարձումյան՝ հավելելով,- Եթե հանրաքվեն հաջողեց՝ Սահմանադրական դատարանից հետո գալու է 4-րդ իշխանությունը:

Հակապետական, հակազգային են ճանաչվելու որոշակի լրատվամիջոցներ: Թեման լինելու է այսպես՝ այս մարդիկ քննադատում են ժողովրդի իշխանությանը, վիրավորում են ժողովրդի վարչապետին, հետևաբար՝ իրենք ոչ թե ժողովրդի վարչապետին են քննադատում, այլ հենց ժողովրդին»:

Նյութի աղբյուր`168.am

Կարճ հասցե: javakhq.info/u/6795.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 4221 : Ցուցադրված է` 1 - 15 :