Ոչ Բրեժնեւը, ոչ Խոնեկերը ԼԳԲՏ չեն եղել․ Նիկոլ Փաշինյանի գրառումը

Ոչ Բրեժնեւը, ոչ Խոնեկերը ԼԳԲՏ չեն եղել․ Նիկոլ Փաշինյանի գրառումը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում լուսանկար է հրապարակել Բեռլինից ու գրել․

 

«Բեռլինի պատը թանգարանային նմուշ է այլեւս, նկարվելու տեղ, բայց հին ու նոր ժամանակների գործող սահման:

 

Հ.Գ. Նկարում ԽՄԿԿ առաջին քարտուղար Լեոնիդ Բրեժնեւը եւ Գերմանիայի դեմոկրատական հանրապետության ղեկավար Էրիխ Խոնեկերը:

 

Սա իրական, պատմահան հայտնի լուսանկարի արտապատկեր է՝ Խոնեկերի եւ Բրեժնեւի պաշտոնական հանդիպումից: Բրեժնեւը այսպես էր ողջունում իր ամենահարգելի գործընկերներին:

 

Նկարը կապ չունի ԼԳԲՏ թեմայի հետ: Թե ԽՍՀՄ-ում, թե ԳԴՀ-ում ԼԳԲՏ լինելը քրեական հանցագործություն էր: Ոչ Բրեժնեւը, ոչ Խոնեկերը ԼԳԲՏ չեն եղել»:

Նյութի աղբյուր` Ա1+

Կարճ հասցե: javakhq.info/u/6790.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 4221 : Ցուցադրված է` 1 - 15 :