Նույնիսկ իշխանության մեջ գտնվող անձինք ընդունում են, որ իրենք հակասահմանադրական ուղիով են գնում․ Լուսինե Սահակյան

Նույնիսկ իշխանության մեջ գտնվող անձինք ընդունում են, որ իրենք հակասահմանադրական ուղիով են գնում․ Լուսինե Սահակյան

Նույնիսկ իշխանության մեջ գտնվող անձինք ընդունում են, որ իրենք հակասահմանադրական ուղիով են գնում։ Այս մասին այսօր՝ փետրվարրի 14-ին, «Սահմանադրական անվտանգություն․ մարտահրավերներ եւ լուծումներ» խորագրով քննարկմանն ասաց փաստաբան Լուսինե Սահակյանը։

 

«Ես երբեւէ չէի կարող պատկերացնել, որ մենք կարող ենք ունենալ այնպիսի իրավիճակ, որ արդեն սկսենք մտածել ոչ թե նրա մասին, որ անձնանց իրավունքները խախտվում են, փորձենք նրանց իրավունքները պաշտպանելով պետության զարգացմանը բերել, այլ հիմա մենք լուրջ մտածում ենք այն մասին, որ մենք ունենք ազգային անվտանգության խնդիր, իրավական անվտանգության լուրջ խնդիր։   Այս առումով մենք բնականաբար բարձրաձայնում ենք»,- նշեց փաստաբանը։

 

Նա ասաց, որ իր խոսքը իրավական հանրությանը չի ուղղում, որովհետեւ  չի պատկերացնում, որ երկրում լինի մեկ իրավաբան, որը «ցանկանում է արդարության աչքերին նայել, ճշմարտություն հաղորդել հանրությանը, եւ ասի, որ այս գործընթացն օրինական է»․ «Նման բան գոյություն չունի։  Նույնիսկ իշխանության մեջ գտնվող անձինք ընդունում  են,  որ իրենք հակասահմանադրական ուղիով են գնում, այլ բան է, որ փորձում են ինչ-որ սահմանադրական նորմերի տակ մտցնել։ Հարցն այն է, որ այս գործընթացը հակասահմանադրական է»։

 

Սահակյանը շեշտեց՝ երկրի կայուն զարգացման համար պարտադիր նախապայման է իրավական անվտանգությունը․ «ՀՀ քաղաքացին պետք է գիտակցի, որ ինքը քվեարկում է անվտանգ երկիր,  պետականություն ունենալու համար։ Իշխանությունների տարանջատման սկզբունքը ոտնահարվում է խայտառակ ձեւով։ Մի քանի անկախ դատավորներին իշխանությունները ցանկանում են  դարձնել իրենցը, նրանց բոլորին իրենց կամքին ենթարկել։ Քաղաքացին պետք է հասկանա, որ ինքը չի գնում «Ոչ» ասելու Հրայր Թովմասյանին կամ ՍԴ 7 դատավորներին, նա «Ոչ» է ասում անկախ Սահմանադրական դատարանին։ Քաղաքացիները պետք է հասկանան, որ այստեղ չկա «Ես կողմ եմ Նիկոլին» կամ «Ես կողմ չեմ Նիկոլին», այստեղ չկա «Ես սեւ եմ, թե՞ սպիտակ», կա մի խնդիր «Ես ուզում եմ ունանալ իրավական ժողովրդավարական երկիր, թե՞ այդ ցանկությունը չունես»։

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/6786.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 4221 : Ցուցադրված է` 1 - 15 :