ԱՃԹՆ միջազգային քարտուղարությունը բարձր է գնահատել ոլորտում թափանցիկության բարձրացմանն ուղղված ՀՀ բարեփոխումները

ԱՃԹՆ միջազգային քարտուղարությունը բարձր է գնահատել ոլորտում թափանցիկության բարձրացմանն ուղղված ՀՀ բարեփոխումները

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանը փետրվարի 10-12-ը  Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում  մասնակցել է  Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության խորհրդի կողմից հրավիրված աշխատաժողովին։

 

Փոխնախարար Լիլիա Շուշանյանը մասնակցել է ԱՃԹՆ իրականացնող երկրների  կլոր-սեղան քննարկումներին, որտեղ  օրակարգային հարցերից են եղել  ԱՃԹՆ վալիդացիայի ընթացակարգի հնարավոր փոփոխությունները, հանքարդյունաբերության ոլորտում էներգետիկ փոխակերպման եւ կոռուպցիայի կանխարգելման թեմաները։

 

Փոխնախարար Շուշանյանն  աշխատաժողովի ընթացքում հանդես է եկել զեկույցներով՝ նվիրված «Իրական սեփականատերերի ինստիտուտի ներդրում․ տեխնիկական խնդիրները եւ դրանք հաղթահարելու ուղիները», «ԱՃԹՆ ազդեցությունն անդամ երկրներում»  թեմաներին: Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել Հայաստանում իրավական ակտերի մշակման ընթացքում վերհանված բացերին եւ հետագայում լրամշակման ենթակա իրավակարգավորումներին՝ միեւնույն ժամանակ անդամ  երկրներին առաջարկելով իրենց օրենսդրական նախաձեռնություններում ի սկզբանե հաշվի առնել նաեւ հայաստանյան գործնական օրինակը:

 

Փոխնախարարի կողմից միջազգային քարտուղարությանն առաջարկվել է նաեւ հնարավորության դեպքում համագործակցություն հաստատել  Արժեթղթերի հանձնաժողովների միջազգային կազմակերպության հետ՝ թափանցիկության առավել խիստ պահանջներ ունեցող կարգավորվող շուկաների առանձնացման նպատակով: Սա թույլ կտա քննարկել սեփականատերերի հայտարարագիր չներկայացնելու բացառության կանոնի կիրառելիությունը ոչ թե բոլոր կարգավորվող շուկաներում, այլ միայն տվյալ բորսաներում բաժնետոմսեր ցուցակած ընկերությունների համար:

 

Այցի ընթացքում Լ․Շուշանյանը  Հայաստանի առաջին վալիդացիայի թեմայով հանդիպում է ունեցել ԱՃԹՆ միջազգային քարտուղարության հետ: Ընդհանուր առմամբ, միջազգային քարտուղարությունը բարձր է գնահատել վերջին երեք տարվա ընթացքում ոլորտում թափանցիկության մակարդակի բարձրացմանն ուղղված Հայաստանի կատարած բարեփոխումները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի առաջին վալիդացիայի հաշվետվության նախագիծն  առաջիկա ամսվա ընթացքում տրամադրել Հայաստանին՝ մեկնաբանություններ ներկայացնելու համար, որից հետո այն կներկայացվի ԱՃԹՆ խորհրդին՝  վերջինիս կողմից որոշում կայացնելու նպատակով:

 

Գերմանիայի ԱՃԹՆ քարտուղարության նախաձեռնությամբ հանդիպում է տեղի ունեցել նաեւ Գերմանիայում «Թրանսփարենսի Ինթրնեյշնլ» կազմակերպության ներկայացուցիչ Էդդա Մյուլլերի հետ: Վերջինիս հետ փոխնախարարը քննարկել է կայուն զարգացման ուղղվածության մի շարք հարցեր, որոնք առաջնային հետաքրքրություն են ներկայացնում Հայաստանի  համար: Առաջարկվել է համագործակցություն հաստատել Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ՝  տվյալ ուղղություններով աշխատանքներ տանելու նպատակով:

 

Աշխատաժողովի ընթացքում  փոխնախարար Շուշանյանն առանձնազրույց է ունեցել նաեւ  Համաշխարհային բանկի ներկայացուցիչ Քրիսթըֆր Շելդոմի հետ՝ քննարկելով  2019 թվականի տարեվերջին  մեկնարկած EGPS 2 դրամաշնորհային ծրագրի շրջանակում Հայաստանին աջակցություն ցուցաբերելու հնարավորությունները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել վերջինիս կողմից գարնանը Հայաստան այցելելու, իսկ մինչ այդ՝ նաեւ աջակցության վերաբերյալ պաշտոնական պատասխան տրամադրելու շուրջ:

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/6782.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 4221 : Ցուցադրված է` 1 - 15 :