«Ձեւավորելու ենք «Ոչ»-ի քարոզչական խումբ»․ Գոհար Մելոյան

«Ձեւավորելու ենք «Ոչ»-ի քարոզչական խումբ»․ Գոհար Մելոյան

Իրավական անվտանգության երաշխավորումը  յուրաքանչյուր  պետության կենսական գոյի կարեւոր նախապայմանն է։  Այս մասին այսօր՝ փետրվարրի 14-ին, «Սահմանադրական անվտանգություն․ մարտահրավերներ եւ լուծումներ» խորագրով քննարկմանն ասաց սահմանադրագետ Գոհար Մելոյանը։

 

«Ցավալի է, որ 21-րդ դարում, երբ աշխարհում այսքան մարտահրավերներ կան, ինչպես, օրինակ էկոլոգիական հնարավոր աղետները կամ ինչպես օրինակ Կորոնավիրուսի հնարավոր վտանգը, մենք մեր երկրում բախվում ենք իրավական անվտանգության խնդրի։ Իրավական անվտանգության երաշխավորումը  յուրաքանչյուր  պետության կենսական գոյի կարեւոր նախապայմանն է։  Իրավական անվտանգության խնդիրը երկրի սահմանադրական անվտանգության ապահովումն է»,-նշեց  նա։

 

Մելոյանը խոսեց  իրավական անվտանգության սպառնալիքներից․ «Իրավական անվտանգության սպառնալիքները հնարավոր սահմանանդրականության դեֆիցիտն է,  որին ներկայումս ականատես ենք լինում։ Դա այն իրավիճակն է, երբ խզում է կատարվում երկրում առկա սահմանադրաիրավական նորմերի եւ ձեւավորվող իրավակիրառ պրակտիկայի միջեւ, երբ քաղաքական ուժը դուրս է գալիս  այդ շրջանակներից իր հայեցողական կոնկրետ նպատակներով»։

 

Նրա խոսքով՝ մեկ այլ սպառնալիք է օրենքի գերակայության ոչ հետեւողական ապահովումը․ «Իրավունքի գերակայությունը յուրաքանչյուր իրավական պետության կարեւորագույն հենասյուներից է, որի տարրերն են հանդիսանում օրինականությունը, կամայականությունների արգելքը, արդար եւ անաչառ դատարանների կողմից արդարադատության ստեղծումը եւ ապահովումը։ Բնականաբար, մենք ականատեսն ենք լինում այս բոլոր կարեւոր հենասյուների ոտնահարման, ինչը ցավալիորեն պետք է արձանագրենք»։

 

Մելոյանն ասաց՝  եթե «Այո» կողմը հաղթանակ տանի, դատարանի անաչառության եւ օբյեկտիվության, այլ նաեւ իշխանությունների տարանջատման սկզբունքի ոտնահարման է հանգեցնելու․

 

«Եթե «Այո» կողմը հաղթանակ տանի, հակասահմանադրական փոփոխություններն ընդունվեն եւ կյանքի կոչվեն, ձեւավորվելու է մի իրավիճակ, երբ ՍԴ 7 դատավորների լիազորությունները դադարեցվելու են։ Մենք չունենք ներպետական ատյան, որ այս դատավորները կարողանան դիմել իրենց խախտված իրավունքների վերականգնման նպատակով։ Բնականաբար այդպիսի ատյան պետք է հանդիսանա ՄԻԵԴ-ը։ Արդեն իսկ կա որոշակի ձեւավորված պրակտիկա, երբ դադարեցվել են տարբեր երկրներում դատավորների լիզորությունները։ Այս երկրներում դատավորների լիազորության դադարեցման ներպետական ինչ-որ գործընթաց է նախորդել։ Այստեղ ՄԻԵԴ-ը ոչ միայն պարտավորեցրել է փոխհատուցել նյութական եւ բարոյական վնասները, այլ նաեւ պարտավորեցրել է պետությանը վերականգնել այդ դատավորների լիազորությունները։ Այս դեպքում իրավիճակ է լինելու, երբ առկա է լինելու ձեւավորված ՍԴ, եւ կազուսային իրավիճակի ենք հանգելու, թե ինչպես է իրականացվելու ՄԻԵԴ-ի պահանջը։ Բացի այդ բախվելու ենք մի իրավիճակի, երբ ՍԴ-ն ձեւավորվում է բացառապես 1 ուժի կողմից, որը դատարանի անաչառության եւ օբյեկտիվության, այլ նաեւ իշխանությունների տարանջատման սկզբունքի ոտնահարման է հանգեցնում»։

 

Մելոյանն ասաց նաեւ, որ իրավական հանրությունի ներկայացուցիչներով ձեւավորելու են «Ոչ»-ի քարոզչական խումբ, սակայն քաղաքական հայտ չեն ներկայացնում։

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/6781.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 4221 : Ցուցադրված է` 1 - 15 :