2019-ին պետական մարմիններում աշխատողներն ստացել են շուրջ 33 միլիոն դոլարի պարգեւավճար. Արսեն Բաբայան

2019-ին պետական մարմիններում աշխատողներն ստացել են շուրջ 33 միլիոն դոլարի պարգեւավճար. Արսեն Բաբայան

Պաշտոնական տեղեկատվության համաձայն 2019 թվականին ՀՀ պետական իշխանության մարմիններում պաշտոնատար անձինք եւ այլ աշխատողներ ստացել են շուրջ 33 միլիոն դոլարի պարգեւավճար: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը:

 

Նա, մասնավորապես, հավելել է. «Աղետի գոտի՞, տնակնե՞ր, աղքատությու՞ն․․․ չէ, չենք լսել:

 

Ընդամենը 1 տարում հնարավոր էր լուծել Գյումրիի, Սպիտակի եւ այլ վայրերում անտուն մարդկանց խնդիրը:

 

Ընդամենը մեկ տարի պետական համակարգում կարելի էր ապրել մի քիչ զուսպ, ոչ ցածր աշխատավարձով, թեկուզ մի փոքր նեղություն զգալով, բայց տաք բնակարանում եւ օրվա հացին կարոտ չմնալով»:

 

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/6769.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 4502 : Ցուցադրված է` 1 - 15 :