Տեղի կունենա «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի նիստ

Տեղի կունենա «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի նիստ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհուրդը կքննարկի սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի անցկացման հարցը: Այս մասին այսօր` փետրվարի 14-ին, ՀՀ Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը: Մասնավորապես, նա ասաց, որ այսօր ժամը 16:00-ին տեղի կունենա «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի նիստ, որից հետո կուսակցությունը հանդես կգա հայտարարությամբ եւ կներկայացնի իր դիրքորոշումը սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի կապակցությամբ:

 

Նշենք, որ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ հանրաքվե անցկացումը սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի եւ դատարանի 6 անդամների լիազորությունների դադարեցման հարցի լուծումն է ենթադրում: Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն տեղի կունենա ապրիլի 5-ին: Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի փետրվարի 17-ին:

 

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/6754.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :