Հերթական «շուստրիությունը». իմքայլականները ժողովրդից «այո» պոկելու նոր պլան են մշակել

Հերթական «շուստրիությունը». իմքայլականները ժողովրդից «այո» պոկելու նոր պլան են մշակել

«Իրավունք» թերթը գրում է. «Իշխանական «Իմ քայլը» լուրջ մտա­հոգված է, որ իրենց իսկ «բստրած» հանրաքվեն չեն կարողանալու հորով- մորով անել ու ստանալ ցանկալի ար­դյունք, որովհետեւ անգամ ԱԺ «Իմ քայ­լը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն է հասկանում, որ «650 հազար ձայն հավաքելը հեշտ գործ չէ»:

 

Անգամ առկա թավիշի ֆոնին 2018 թվականին «Իմ քայլին» մի կերպ հաջող­վեց հավաքել 850 հազար ձայն, էլ ուր մնաց մի «այո» կամ «ոչ» ասելու համար այդքան մարդ գնա ընտրության: Ի վեր­ջո, փորձը ցույց է տվել, որ ընտրության մարդիկ նախընտրում են գնալ կոնկրետ անձերի համար, այլ ոչ թե «այո»-ների ու «ոչ»-երի:

 

Այս իրավիճակում իշխանու­թյունը որոշել է դիմել հերթական «շուստրիությանը»՝ ապրիլի 5-ին մի քանի քա­ղաքներում կազմակերպելով նաեւ քա­ղաքապետի ընտրություններ: Սրանով իմքայլականները միանգամից երկու նա­պաստակ կխփեն:

 

Մի կողմից՝ քաղաքա­պետի թեկնածուները շահագրգռված կլինեն զբաղվել «Այո»-ի քարոզով, մյուս կողմից էլ՝ այս կամ այն քաղաքապետին ընտրելու համար ընտրատեղամաս գնա­ցած քաղաքացուն «դեմ կտան» երկու թուղթ՝ մեկը հանրաքվեի քվեարկության, մյուսը՝ ՏԻՄ ընտրության»:

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/6732.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :