Վարչապետի՝ «թաթիկները կտրելու» մասին հայտնի հայտարարությունը պետք է այլաբանորեն հասկանալ, այն ատելության խոսք չէ. Սարգիս Խանդանյան

Վարչապետի՝ «թաթիկները կտրելու» մասին հայտնի հայտարարությունը պետք է այլաբանորեն հասկանալ, այն ատելության խոսք չէ. Սարգիս Խանդանյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամներ Անի Սամսոնյանը և Աննա Կոստանյանը դուրս են եկել ատելության խոսքի դեմ պայքարին ուղղված ՀՀ օրենսդրության բարեփոխման շուրջ քննարկումների նպատակով ստեղծված աշխատանքային խմբից, որը ղեկավարում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը:

 

 

Ըստ Անի Սամսոնյանի՝ իրենք աշխատանքային խմբից դուրս են եկել, քանի որ խորհրդարանական մեծամասնության պատգամավորները վերջին օրերին անհանդուրժողականություն են ցուցաբերել բազմակարծության դեմ:

 

Սարգիս Խանդանյանի խոսքով՝ ցանկալի կլիներ, որ նախատեսված բարեփոխումներին մասնակցեին խորհրդարանական երեք ուժերը, սակայն ԼՀԿ-ն, ինչպես մյուս դեպքերում, այս դեպքում ևս, ըստ նրա՝ որոշել է այլ ճանապարհ ընտրել:

 

«Սա իրենց խնդիրն է, ամեն դեպքում մեր խմբակցությունը հանձնառություն է ստանձնել, նաև խոստացել է բռնությունից զերծ հանրություն կառուցել, ուստի մենք այս ուղղությամբ աշխատելու ենք և մեխանիզմներ գտնենք»,- նշեց պատգամավորը:

 

Հարցին՝ վարչապետի՝ «թաթիկները կտրելու» մասին հայտնի հայտարարությունն ատելության խոսք չէ՞, պատգամավորը պատասխանեց, որ այդ արտահայտությունը պետք է այլաբանորեն հասկանալ, այն ատելության խոսք չէ:

Նյութի աղբյուր`168.am

Կարճ հասցե: javakhq.info/u/6715.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 4221 : Ցուցադրված է` 1 - 15 :