Մկրտիչ Արզումանյանը չի պատրաստվում դառնալ Գյումրու քաղաքապետ

Մկրտիչ Արզումանյանը չի պատրաստվում դառնալ Գյումրու քաղաքապետ

Դերասան Մկրտիչ Արզումանյանը չի պատրաստվում դառնալ Գյումրու քաղաքապետ։ Այս մասին այսօր՝ փետրվարի 13-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է Մկրտիչ Արզումանյանը։

 

Նա, մասնավորապես, գրել է.

 

«Սիրելիներս։ Ցանկանում եմ անդրադառնալ վերջին օրերին շրջանառվող  ապատեղեկատվությանը։ Ես չեմ պատրաստվում դառնալ Գյումրու քաղաքապետ, կամ որեւէ պաշտոն ստանալու նպատակ չունեմ։

 

Ես անչափ շատ եմ սիրում իմ աշխատանքը եւ ասեմ ավելին, զբաղվելով իմ գործունեությամբ, լինելով իմ տեղում` արվեստի բնագավառում, շատ ավելին կարող եմ անել ոչ միայն իմ հարազատ քաղաքի, այլեւ իմ երկրի համար։

 

Հ.Գ. Քաղաքականության մեջ չեմ եղել, չկամ եւ հուսով եմ, որ մոտակա 100 տարիների ընթացքում չեմ լինի»։

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/6709.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :