Ալենը դիմակազերծեց Նիկոլին

Ալենը դիմակազերծեց Նիկոլին

«Իրատես» թերթը գրում է. «Այն, որ իշխանափոխությունից հետո «հեղափոխականներն» իրենց երբեմնի գործընկեր-դաշնակիցների հանդեպ սկսել են բավականին սուր արտահայտվել, հասկանալի է, բայց նրանք մոռանում են, որ շատ հաճախ մերկացնելով նրանց, բացահայտում են նաեւ իրենց։

 

Նախորդ շաբաթ ԱԺ-ում ՍԴ-ի հետ կապված հայտնի քննարկումների ժամանակ, երբ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ելույթ ունեցավ, նրան հակադարձեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ իրականում բավական հետաքրքիր լյուստրացիա իրականացնելով։ Նա բառացի ասաց. «Ո՞վ է ձեզ սպառնում, կամ ո՞վ պետք է սպառնա, խոսքը գնում է ՀՀ ժողովրդի մասին, այդ դեմագոգիկ՝ այդ մի մարդու կողքին կգնամ, կկանգնեմ, բա խի՞ չեկաք ՀՀ հազարավոր մարդկանց կողքին կանգնեցիք, այդ ո՞վ էր այդ մի մարդը, կարո՞ղ է ազգանունը Ս-ով է սկսվում, անունն էլ է Ս-ով սկսվում։ Նույնիսկ ծիծաղն ա կեղծ: Իտալական օպերայից վերցրած ձեր ծիծաղը, վստահ եմ, որ դա Իտալիայի տարբեր քաղաքներում կգնահատեն»։

 

Հետո Սիմոնյանը բազմանշանակ հավելեց, որ գիտեն, թե ով է այդ «մեկը»։

 

Չնայած բոլորն էլ նրա խոսքից հասկացան, որ ԱԺ փոխխոսնակը Սերժ Սարգսյանին եւ Միքայել Մինասյանին նկատի ուներ։ Հիմա հարց ԱԺ փոխխոսնակին. եթե 2 տարի առաջ ձեր գործընկերը՝ Էդմոն Մարուքյանը, որի հետ նույն ցուցակով խորհրդարան եք եկել, եւ որն այդ ցուցակի առաջին համարն էր, միշտ կանգնած է եղել այդ մարդու կողքին, դուք ի՞նչ գործ ունեիք այդ թիմի հետ, ձեր վարչապետն ինչու՞ էր այդ ցուցակի երրորդ համարը։

 

Եթե Էդմոն Մարուքյանը, լինելով «Ելք» դաշինքի առաջին համարը, Սերժ Սարգսյանի կողքին էր, ուրեմն մնացածները, որ ավելի ցածր աստիճան էին զբաղեցնում, ընդամենը սպասարկում էին այդ համագործակցությանը, այսինքն զինվորիկնե՞ր էին։ Թե՞ նոր իմացաք, որ Մարուքյանը Ս-ով սկսվող անունով- ազգանունով մարդու կողքին է։

 

Այսինքն, եթե այսպիսի քննադատություն է հնչում, ճիշտ կլինի նաեւ պատասխան հնչի, թե այդ դեպքում ու՞մ կողքին էր այսօրվա իշխանության վերնախավը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Այս ամենի զավեշտն էլ այն է, որ իշխանությունն ակամայից իրեն մատնում է եւ հասարակությանը պարզ ներկայացնում, թե ժամանակին ինչպես է կազմվել «Ելք» դաշինքը, ով է եղել նրանց կողքին, ու եթե մի փոքր էլ առաջ գնանք, ովքեր իշխանափոխությունն «անցնցում, թավշյա» վերջնակետին հասցրին։

 

Պարզապես այս ամենում ոմանց բախտը բերեց ու «կարգվեցին» վարչապետ, մյուսներին էլ բաժին հասավ ընդդիմության «դերը»։ Այնպես որ, մեկ-մեկ ուշադիր եղեք ձեր հայտարարություններում, դրանք հաճախ ձեր իսկ իրական հետագիծն են բացահայտում»:

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/6462.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :