Տիգրան Ավինյանը ՎԶԵԲ փոխնախագահի հետ քննարկել է ՀՀ-ում անցկացվող համապարփակ բարեփոխումները

Տիգրան Ավինյանը ՎԶԵԲ փոխնախագահի հետ քննարկել է ՀՀ-ում անցկացվող համապարփակ բարեփոխումները

Փետրվարի 7-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ)  փոխնախագահ Պիեռ Հեյլբրոննի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են Տիգրան Ավինյանի գրասենյակից:

 

Զրուցակիցները գոհունակություն են հայտնել 2021 թ. ՎԶԵԲ տարեկան ժողովը Երևանում անցկացնելու կապակցությամբ և կարևորել այդ իրադարձությունը Հայաստանի նկատմամբ միջազգային ֆինանսատնտեսական շրջանակների ուշադրությունը բարձրացնելու տեսանկյունից: Տիգրան Ավինյանը շնորհակալություն է հայտնել ՎԶԵԲ-ին վստահության համար և ընդգծել, որ տարեկան ժողովը կանցկացվի ամենաբարձր մակարդակով:

 

Քննարկվել են ավելի քան 1,4 մլրդ եվրո արժողությամբ ներդրումային փաթեթ ու 180 ծրագրեր ներառող Հայաստան-ՎԶԵԲ արդյունավետ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: ՎԶԵԲ փոխնախագահը նշել է, որ համագործակցության անցած տարին 118 մլն եվրո արժողությամբ ծրագրերով ամենահաջողներից մեկն էր ու հույս է հայտնել, որ միտումը կշարունակվի նաև 2020 թվականին: Տիգրան Ավինյանը կարևորել է այն հանգամանքը, որ ՎԶԵԲ ծրագրերի ընդհանուր պորտֆելում մասնավոր հատվածի մասնաբաժինը կազմում է 87 տոկոս՝ լուրջ խթան հանդիսանալով ոլորտի զարգացման համար:

 

Հանդիպման ընթացքում մանրամասն անդրադարձ է կատարվել Երևան քաղաքի տրանսպորտային ցանցի ծրագրին: Այս համատեքստում Պիեռ Հեյլբրոննը կարևորել է տարբեր գերատեսչությունների ու Երևանի քաղաքապետարանի գործողությունների փոխհամաձայնեցման հարցում փոխվարչապետի դերը:

 

Զրուցակիցները անդրադարձ են կատարել նաև Հայաստանում անցկացվող համապարփակ բարեփոխումներին: Տիգրան Ավինյանը ներկայացրել է հանրային կառավարման բարեփոխումների գործընթացը՝ նշելով, որ այն լինելու է երկրում իրականացվելիք առավել հավակնոտ ու լայնածավալ բարեփոխումներից մեկը:

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/6419.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :