Տիգրան Ավինյանը ԵԽ գրասենյակի ղեկավարի հետ քննարկել է Հայաստան-ԵԽ 2019-2022թթ. գործողությունների ծրագիրը

Տիգրան Ավինյանը ԵԽ գրասենյակի ղեկավարի հետ քննարկել է Հայաստան-ԵԽ 2019-2022թթ. գործողությունների ծրագիրը

Փետրվարի 10-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Երեւանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային:

 

Տիգրան Ավինյանը նշել է, որ Եվրոպայի խորհուրդը (ԵԽ) Հայաստանի առանցքային գործընկերներից է ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության արժեքները առաջ մղելու հարցում: Նա նաեւ անդրադարձել է անցած տարի մեկնարկած Հայաստան-ԵԽ 2019-2022թթ. գործողությունների ծրագրին, որը կարեւոր հանգրվան է հարաբերությունների զարգացման համար:

 

Նատալյա Վուտովան փոխվարչապետին է ներկայացրել ԵԽ գրասենյակի գործունեության հիմնական ուղղությունները Հայաստանում:

 

Զրուցակիցները քննարկել են թվայնացման, էլեկտրոնային արդարադատության, կիբեռանվտանգության ոլորտներում համագործակցության հնարավորությունները, ինչպես նաեւ արհեստական բանականությանը վերաբերող հարցեր մարդու իրավունքների պաշտպանության համատեքստում:

 

Տիգրան Ավինյանն ասել է, որ թվայնացման գործընթացը մեծ թափով առաջ է գնում եւ կարեւորել է համատեղ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունը:

 

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/6417.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :