Հորդանանի թագավորի այցի շրջանակում Երեւանում ընթանում է գերծարար համաժողով

Հորդանանի թագավորի այցի շրջանակում Երեւանում ընթանում է գերծարար համաժողով

Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդի այցի շրջանակում Երեւանում այսօր՝ փետրվարի 10-ին տեղ է ունենում Հայաստան-Հորդանան գործարար համաժողովը:

 

Միջոցառմանը մասնակցում են ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, Հորդանանի Հաշիմյան թագավորության բաբրաստիճան պաշտոնատար անձինք, քաղաքական, հասարակական գործիչներ, երկու երկրների գործարար շրջանակների ներկայացուցիչներ:

 

Սպասվում է, որ համաժողովի շրջանակներում ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Հորդանանի Հաշիմյան թագավորության Արդյունաբերության, առևտրի և մատակարարումների նախարարության միջև կստորագրվի համագործակցության հուշագիր:

 

Նշենք, որ Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդը Հայաստանում է երկօրյա այցով՝ ՀՀ նախագահի հրավերով:

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/6414.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :