«Նախօրեի որոշումը դեռ չի նշանակում, որ հանրաքվե լինելու է»

«Նախօրեի որոշումը դեռ չի նշանակում, որ հանրաքվե լինելու է»

«Փաստ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը երեկ այսպիսի գրառում է կատարել. ««Իմ քայլը» խմբակցությունը պառլամենտարիզմի մաստեր-կլաս ցուցադրեց ԱԺ-ում»: Խոսքը ՍԴ-ի 7 դատավորներից ազատվելու հարցով հանրաքվե անցկացնելու որոշմանը հասնելու սցենարի ու ընդհանրապես նիստի ընթացքի մասին է: 

 

Իրականում ոչ միայն փորձագետները, այլեւ սոցցանցային օգտատերերը, մեղմ ասած, համաձայն չէին այս գնահատականի հետ: Քաղաքագետներից մեկը մեզ հետ զրույցում նույնիսկ նշեց. «Այո, դա իրոք մաստեր կլաս էր: Բայց այն մասին, թե ինչպես չի կարելի վարվել Սահմանադրության եւ օրենքների հետ, եւ ինչպես չի կարելի զբաղվել քաղաքականությամբ»:

 

Մեր զրուցակիցը նաեւ նշեց, որ նախօրեի որոշումը դեռ չի նշանակում, որ հանրաքվե լինելու է: 

 

Ժամանակ կա, ընթացակարգեր կան... Նրա կարծիքով, չի բացառվում, որ սա պարզապես ՍԴ դատավորներին ճնշելու մի վերջին քայլ էր, քանի որ նախորդները ձախողվեցին: 

 

Դրա մասին է խոսում նաեւ այն, որ վարչապետն իր ելույթում կոչ արեց դատավորներին մինչեւ նախագահի կողմից վավերացումը գնալ վաղաժամ կենսաթոշակի: 

 

Մյուս կողմից, առկա է միջազգային կառույցների սուր արձագանքը, որն, ամենայն հավանականությամբ, դեռ շարունակություն է ունենալու: 

 

Ավելին, որքան էլ իշխանությունները պնդում են, թե ամեն ինչ հարթ է ընթացել, մեր տեղեկություններով, փետրվարի 5-ին ԵԱՀԿ եւ ԵԽ անդամ երկրների դեսպանների հետ ԱԺ նախագահի հանդիպման ժամանակ քննարկումը եւ դեսպանների արձագանքը շատ բուռն են եղել»:

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/6354.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :