Սահմանադրական փոփոխությունների քննարկման ժամանակ ԲՀԿ-ն խրամատը լքել է ծանր մարտերի արդյունքում

Սահմանադրական փոփոխությունների քննարկման ժամանակ ԲՀԿ-ն խրամատը լքել է ծանր մարտերի արդյունքում

«Հրապարակ» թերթը գրում է. «Սահմանադրական փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ ԱԺ իրենց խրամատը վճռորոշ պահին լքելու եւ ելույթներ չունենալու որոշումը ԲՀԿ-ում կայացել է ծանր մարտերի արդյունքում։ Արմատական թեւը զիջել է գործարար պատգամավորների ճնշմանը։

 

«Ամեն անգամ Նառայի ու Գեւորգի ելույթներից հետո կա՛մ ՀՔԾ-ն, կա՛մ ՊԵԿ-ը բզբզում են մեր բիզնեսները»,- խոստովանեց ԲՀԿ-ական գործարար պատգամավորներից մեկը։

 

Նրանց ծանրակշիռ մեծամասնությունն էլ Ծառուկյանին համոզել է անշառ դիրք բռնել այս հարցում, հատկապես, որ Ծառուկյանն էլ «մի լավ օրի չէ», ու սպասել «կրիտիկական պահի» եւ Հրայր Թովմասյանի պատճառով չվտանգել սեփական ունեցվածքը»:

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/6353.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :