Արցախում ներքաղաքական իրավիճակը լարվում է. Մայիլյանը սրում է հարաբերությունները հեռացող Բակո Սահակյանի հետ

Արցախում ներքաղաքական իրավիճակը լարվում է. Մայիլյանը սրում է հարաբերությունները հեռացող Բակո Սահակյանի հետ

«Ժողովուրդ» թերթը գրում է ․ «Վերջին շաբաթներին Արցախում, մասնավորապես՝ Քարվաճառի շրջանում, սկսվել է գործող եւ նոր կառուցվելիք ՀԷԿ-երի դեմ պայքար: Եվ պարզվում է՝ այն խորը քաղաքական կամ նախընտրական քարոզչական նպատակներ ունի:

 

Խոսքը քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանի մասին է, որն այս տարվա հունվարի 20-ից հացադուլի մեջ է: Բավական է հայացք գցել Քանանյանի անցյալին, նրա ունեցած կապերին, եւ ամեն ինչ պարզ է դառնում: Մասնավորապես, հացադուլով պայքար սկսած Ալեքսանդր Քանանյանը Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի անմիջական շրջապատից է, ով նաեւ 2007 թվականին եղել է նախագահի թեկնածու Մայիլյանի շտաբի անդամ:

 

Ու երբ Արցախի նախագահ Բակո Սահակյանը փորձել է հանդիպել նրան, լսել դժգոհությունը, հրաժարվել է: Ասել է թե՝ Արցախի ԱԳ նախարարը սրում է գնացող նախագահ Սահակյանի հետ հարաբերությունները:

 

Հիշեցնենք, որ Բակո Սահակյանն իր թիմակիցների հետ վերջին հանդիպման ժամանակ հայտարարել է, թե իրենք ոչ ոքի չեն սատարելու, սակայն ով էլ հաղթի, պետք է շնորհավորեն ու կանգնեն կողքին: Ինչպես հայտնի է, Մայիլյանը մտադիր է առաջադրել իր թեկնածությունը նաեւ այս տարվա մարտի 30-ին կայանալիք Արցախի նախագահի ընտրություններում եւ «հացադուլային շարժումներով» փորձում է Սահակյանին իր կողմը ներգրավել:

 

Մայիլյանն իր հիմնական մրցակիցն է համարում «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանին, որն այդ ընտրություններում անվիճելի ֆավորիտն է»:

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/6038.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :