Ի՞նչ հարցեր են քննարկել իմքայլականննեը Դիլիջանում. նրանց մոտ խառնաշփոթ է առացել

Ի՞նչ հարցեր են քննարկել իմքայլականննեը Դիլիջանում. նրանց մոտ խառնաշփոթ է առացել

«Ժողովուրդ» թերթը գրում է ․ «Ինչպես հայտնի է, ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը երեք օրով մեկնել էր Դիլիջան, որպեսզի, իրենց իսկ խոսքով ասած, մշակեին 2020 թվականի ռազմավարությունը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ շաբաթ օրը՝ փետրվարի 1-ին, իմքայլականներին է միացել նաեւ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

 

Հիմնական քննարկումները ծավալվել են հենց այդ օրը: Մեր աղբյուրները փոխանցում են, որ քննարկվող թեմաները եղել են օրենքի մի քանի նախագծեր, որոնք պետք է առաջիկայում խորհրդարանականները ներկայացնեն քննարկման:

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նախ եւ առաջ քննարկվել են փետրվարի 6-ին կայանալիք արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված «ԱԺ կանոնակարգ» օրենքում կատարվող փոփոխությունները, որը, կարելի է ասել, անգամ իմքայլականների մոտ է խառնաշփոթ առաջացրել, քանի որ սահմանադրական փոփոխությունների գործընթացից դուրս է թողնում ՀՀ եւ ՍԴ նախագահներին:

 

Այնուհետեւ օրակարգում են եղել Ընտրական օրենսգրքում կատարվող փոփոխությունները. իշխանությունները նպատակ ունեն «չեզոքացնել» ռեյտինգային ընտրակարգը: Այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի հետ, որը եւս ակտիվ մասնակցել է քննարկումներին:

 

«Ես կարծում եմ, որ մենք՝ որպես իշխող քաղաքական ուժ, պետք է ամեն ինչ անենք, որպեսզի ապահովենք Հայաստանի տնտեսական զարգացումը, քաղաքական ստաբիլությունը, բարձր տրամադրությունը եւ այն ամբիցիոզ ծրագրերը, որ կան մեր առջեւ», – նշեց նա»:

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/6034.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :