Քարտեզի խորխորատում թաքնված փոքր երկիրն անսպասելիորեն հույսով լցվեց դեպի ապագան․ Փաշինյանի անդրադարձը Forbes-ի հոդվածին

Քարտեզի խորխորատում թաքնված փոքր երկիրն անսպասելիորեն հույսով լցվեց դեպի ապագան․ Փաշինյանի անդրադարձը Forbes-ի հոդվածին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում տարածել է Հայաստանի մասին Forbes-ի հոդվածը եւ գրառում արել:

 

Նա, մասնավորապես, նշել է. «Երկար տարիներ Հայաստանը ջանքեր էր գործադրում իր բարձր տեխնոլոգիական ոլորտը զարգացնելու համար, բայց այս ուղղությամբ իրական զարգացումներ մեկնարկեցին միայն 2018 թվականի հեղափոխությունից հետո:

 

Աշխարհի քարտեզի խորխորատներում թաքնված փոքր, աննկատ երկիրը անսպասելիորեն հույսով լցվեց դեպի ապագան, որը արտասովոր կերպով պայծառ է թվում»:

 

Աշխարհահռչակ «Ֆորբսն» է գրում Հայաստանի մասին: «Բարի գալուստ աշխարհի հաջորդ տեխնոլոգիական խաչմերուկ» վերնագրով հոդվածը լույս է տեսել 2020 թվականի հունվարի 31-ին:

 

Աշխարհը հավատում է Հայաստանի եւ հայ ժողովրդի ապագային, որովհետեւ հայ ժողովուրդը կերտում է իր ապագան»,-գրել է նա:

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/5934.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :