Արարատ Միրզոյանի երկրորդ սայթաքումը․ որոշումը չեղարկվեց. «Ժողովուրդ»

Արարատ Միրզոյանի երկրորդ սայթաքումը․ որոշումը չեղարկվեց. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երեկ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ստիպված եղավ արդեն երկրորդ անգամ չեղարկել իր իսկ կողմից կայացված որոշումներից մեկը: Բանն այն է, որ հունվարի 30-ին խորհրդարանի պաշտոնական կայքում տեղեկություն էր հրապարակվել այն մասին, որ նախագահ Արարատ Միրզոյանը որոշում է ընդունել՝ փետրվարի 6-ին ԱԺ արտահերթ նիստ անցկացնելու մասին:

 

Օրակարգում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի օրենսդրական նախաձեռնությունն է, որով փորձ է արվում Սահմանադրական դատարանին չեզոքացնել սահմանադրական փոփոխություններին մասնակցություն ունենալուց: ԱԺ նախագահը որոշում է ընդունել արտահերթ քննարկման դրված նախագիծը քննարկել միաժամանակ առաջին եւ երկրորդ ընթերցումներով, մինչդեռ այդպիսի իրավունք չունի:

 

«ԱԺ կանոնակարգ-օրենքը» սահմանում է, որ նախագիծը միաժամանակ առաջին եւ երկրորդ ընթերցմամբ քննարկելու համար անհրաժեշտ է պատգամավորների կամ խմբակցության հիմնավորված միջնորդությունը, որը պետք է հաստատվի ԱԺ խորհրդի նիստում, սակայն ԱԺ խորհուրդը նախօրեին նիստ չէր գումարել, ինչի պատճառով որոշման հրապարակումից ժամեր անց այն ջնջվեց ԱԺ կայքից:

 

Եվ, ահա, երեկ ԱԺ նախագահը նոր որոշում է ընդունել եւ դրանով անվավեր ճանաչել նախորդ որոշումը: Հետաքրքիրն այն է, որ սա արդեն երկրորդ դեպքն է, երբ Ազգային ժողովի նախագահը չեղարկում է իր նախորդ որոշումը իր չիմացության պատճառով:

 

Նախորդ անգամ խոսքը վերաբերում էր Ազգային ժողովի աշխատակազմի կրճատմանը, եւ այդ անգամ եւս նոր հաստիքացուցակը չէր հաստատվել ԱԺ խորհրդի կողմից: Արդեն երկրորդ անգամ սայթաքումը վկայում է, որ ԱԺ նախագահը դեռեւս ամբողջովին չի յուրացրել «ԱԺ կանոնակարգ-օրենք»-ի դրույթները կամ էլ չունի համապատասխան խորհրդատուներ, որոնք կարող են այսպիսի իրավիճակներում ճիշտ ելքեր ցույց տալ»:

Նյութի աղբյուր`168.am

Կարճ հասցե: javakhq.info/u/5933.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :