Առաջիկա օրերին Արթուր Վանեցյանը հանդես է գալու պաշտոնական հայտարարությամբ. Ի՞նչ է ասելու

Առաջիկա օրերին Արթուր Վանեցյանը հանդես է գալու պաշտոնական հայտարարությամբ. Ի՞նչ է ասելու

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հրավիրվել է Քննչական կոմիտե՝ հարցաքննության, եւ բավականին երկար ժամանակ այնտեղ է գտնվել։ Քննչականից հաստատեցին, որ նրան հրավիրել են որպես վկա, երկու գործով՝ գաղտնալսումների եւ Ֆուտբոլի ֆեդերացիայի, որտեղ չարաշահումներ են արձանագրվել Ռուբեն Հայրապետյանի պաշտոնավարման շրջանի հետ կապված։

 

Ակնհայտ է, որ իշխանությունը տագնապած է սպասվող քաղաքական զարգացումներից եւ ընդդիմադիր դաշտում արձանագրվող տեղաշարժերից։ Մեր տեղեկություններով, առաջիկա օրերին Ա․ Վանեցյանը պաշտոնական հայտարարություն է անելու քաղաքական դաշտ մտնելու մասին, ինչը կանխելուն էլ թերեւս ուղղված են ՔԿ հրավերն ու հարցաքննությունը»:

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/5926.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :